«Տարածաշրջանում շարունակվող պրոցեսները վաղ թե ուշ կանդրադառնան նաև մեզ». Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իսկ տարածաշրջանում շարունակվում են պրոցեսներ, որոնք վաղ թե ուշ կանդրադառնան նաև մեզ։

Օրինակ, Թուրքիան այս երկու օրը կտրուկ ակտիվացրել է իր ռազմական գործողությունները Լիբիայի և Սիրիայի ուղղությամբ.

մասնավորապես` Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում տեղակայվել են թուրքական ՀՕՊ ստորաբաժանումները և շարունակվում է թուրքամետ սիրիացի գրոհայինների հոսքը դեպի Լիբիա։

Դրա հետ մեկտեղ ավելացվում է թուրքական ռազմական ուժերի ավելացումը Սիրիայի հյուսիսում։

Իրանի ուղղությամբ իրավիճակը ոչ պակաս մտահոգիչ է, իրանցիներն արդեն լրիվ լռությամբ սպառնում են դուրս գալ միջուկային պայմանագրից, ինչն անխուսափելիորեն կբերի իրավիճակի կտրուկ լարմանը մի կողմից ԱՄՆ+Իսրայել, մյուս կողմից` Իրանի ուղղությամբ։

Պարզ է, որ Թուրքիայի նեոօսմանյան դիրքերի ամրապնդումը տարածաշրջանում և Իրանի միջուկային քեյսը անմիջապես ազդելու է մեր դիրքերի վրա։

Ի՞նչ անել այս պարագայում…

ըստ էության, առայժմ ամենամյա ռեժիմով անընդհատ վերլուծել իրավիճակը և հասկանալ, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները։

Առայժմ այսքանը»:

(Visited 9 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх