Գոտկատեղի, որովայնի հատվածի ճարպը ուղիղ կապ ունի սրտանոթային խնդիրների հետ

Շվեդ գիտնականները պարզել են, որ գոտկատեղի, որովայնի հատվածի ճարպը ուղիղ կապ ունի սրտանոթային խնդիրների հետ։

European Journal of Preventive Medicine-ում հրապարակված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ եթե որովայնային ճարպը շատ է,սրտի իշեմիկ հիվանդության նոպաների կրկնության հավանականությունը մեծանում Գիտափորձին մասնակցել է 22 հազար շվեդ, ովքեր մեկ անգամ սրտի նոպա են ունեցել։

Նրանց մեծամասնության մոտ կոնքի շրջագիծը գերազանցել է նորման, որն է՝ տղամարդկանց մոտ 94 սանտիմետր, կանանց մոտ՝ 80 սանտիմետր։

Մասնագետները նշում են, որ հատկապես նրանք, ովքեր մեկ անգամ սրտամկանի ինֆարկտ են տարել, պետք է պահպանեն որովայնի նորմալ չափսը, քանի որ այդ հատվածում ճարպի կուտակումը կտրուկ մեծացնում է ինֆարկտի, սրտի նոպաների հավանականությունը։

Որովայնի հատվածում կենտրոնական ճարպակալումը մեծացնում է նաև երկրորդ տիպի շաքարային դիաբետի առաջացման ռիսկը:

Ընդ որում, գոտկատեղի շրջագծի եւ սրտային նոպայի միջեւ կապը տղամարդկանց դեպքում ավելի ամուր է, քան կանանց։

(Visited 6 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх