ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՓՐԿԱԳԻՆ.
Առնետը թակարդից պրծնելու համար կրծում-պոկում է իր ԹԱԹԻԿԸ և ազատվում:
Գողը վերադարձնում է գողոնը և ազատվում:
Իսկ մեր ԹԱԼԱՆՉԻՆԵՐԸ գերադասում են մնալ բանտում, բայց չվերադարձնել թալանածը:
Կարելի է պատկարացնել, թե որքան են թալանել, որ գողոնը իրենց ազատությունից, պատվից, ընտանիքից, իրենց կյանքից, ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԹԱՆԿ են համարում:
Իմաստունն ասում է. «Եթե փող ես կորցնում, մեծ բան չես կորցնում:
Եթե պատիվդ ես կորցնում, մեծ բան ես կորցնում, իսկ եթե արիությունդ ես կորցնում՝ ամեն ինչ կորսված է»:
Պարոնայք, ԹԱԼԱՆՉԻՆԵՐ, արիություն ունեցեք, վերադարձնել այն, ինչը ժողովրդինն է, «վճարեք» ձեր իսկ փրկագինը, գուցե դրանով վերադարձնեք ձեր ԿՈՐՑՐԱԾԸ»:
(Visited 9 times, 1 visits today)
Предыдущая запись
Տեղս չեմ գտնում, այդ ինչ եք անում տղերք, ումն եք ինչ ապացուցում...
sirartsir
Похожие записи
- 3 месяца назад