Տեղս չեմ գտնում, այդ ինչ եք անում տղերք, ումն եք ինչ ապացուցում…

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինձ համար ցավալի է Հայոց բանակի յուրաքանչյուր զինվորի կամ սպայի մահը, բաց ոչ միայն ցավալի, այլ նաև վիրավորական է, երբ այդ զոհը ոչ թե հակառակորդի ձեռքի գործն է, այլ սեփական ազգիդ ներկայացուցչի:

Յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի, որ իր դիմացը կանգնած է մարդ, ով եթե հասել է բանակ, ուրեմն առաողջ մտածելակերպ ունի, ինքնասիրություն ունի, սրբություն ունի, որի համար կարող է անգամ կյանքով վարձահատույց լինել:

Կա մի կարմիր գիծ, որը որպես ՀԱՅ չպետք է անցնել:

Մինչև փորձագետներն ու մասնագետները մտածեն, թե ինչ մոդել ներդնեն բանակում, որպեսզի պակասացնեն միջանձնային հարաբերությունների այդ խնդիրը, բանակում ևս պետք է տղաները գիտակցեն, որ սեփական ընկերոջը նվաստացնելն անբարոյականություն է, մարտական ընկերոջը, ծառայակից ընկերոջը, նույն սեղնից հաց ուտող ընկերոջը, նույն հարկի տակ քնող-վեր կացող ընկերոջը նվաստացնելը, կամ նրա արյունը թափելը անբարոյակնություն է…

Վիրավորական է, երբ ադրբեջանական տիրույթում կարդում եմ հերթական «հայերն իրար են ուտում» տեսակի քոմենթները…

Տեղս չեմ գտնում, այդ ինչ եք անում տղերք, ումն եք ինչ ապացուցում…»:

(Visited 27 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх