«Ինչո՞ւ իմքայլական որևէ պատգամավոր չի խոսում Սերժ Սարգսյանի հանցագործությունների մասին». Հայկ Գրիգորյան

«Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մի հարց ունեմ իշխող իմքայլական խմբակցության բոլոր անդամներին` ԱԺ բոլոր իմքայլական պատգամավորներին։

Իրենք բոլորն էլ հանդես են գալիս սիրուն ելույթներով, ճառերով, առաջարկներով, իրավացիորեն ասում են, որ Հրայր Թովմասյանը պետք է գնա, նախորդ հանցագործ համակարգի մարդ է, հանցագործ է և այլն։

Մարտի մեկի գործով ևս անում են հայտարարություն, ՀՀԿ-ին ևս հիշում են, նույնիսկ երկխոսում են իրենց հետ։

Կարող եք բացատրել, թե ինչո՞ւ որևէ իմքայլական պատգամավոր չի խոսում Սերժ Սարգսյանի ու նրա հանցագործությունների մասին, ինչո՞ւ որևէ խոսք չկա նախորդ կեղծված ընտրությունների մասին, ինչո՞ւ առհասարակ Սերժի մասին չեն խոսում։

Չեն խոսում նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի ու նախորդ կեղծված հանրաքվեների ու ընտրությունների մասին։ Եզրահանգումները թողնեմ մեր հպարտ քաղաքացիներին»։

(Visited 14 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх