«Մի գեղեցիկ օր ես եմ պառկացնելու ու ոտքերս մաքրեմ իրանց վրա».

ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը քիչ առաջ դուրս եկավ Ոստիկանության շենքից:

«Եթե հիշում եք, դեկտեմբերին մեր տունը խուզարկելիս ես ասացի, որ մեր տնից հանել են Սու-35 տանկ, ԲՄՊ և այլն: Իմ կարծիքով՝ ոստիկանապետն իմ գրպաններում է փնտրում էդ ամեն ինչը:

Հասկանում ենք՝ ում հանձնարարությամբ է:

Հերթական կապիկությունն է:

Ինձ փորձում են վախացնել, բայց իմ տեսակին նման կերպ չեն վախեցնում: Էն որ ասում են՝ պառկեցնել ասֆալտին, մի գեղեցիկ օր ես եմ պառկեցնելու ու ոտքերս մաքրեմ իրանց վրա:

Ինձ մոտ գոյություն ունի 3 հատ օրինական զենք: Երկուսը՝ որսորդական, մեկը՝ իմ անվտանգության:

Քանի որ հիշում եք, ժամանակին իմ վրա մահափորձ է կատարվել: Այդքան օրինական զենք ունեցողը երբեք անօրինական զենք չի ունենա:

Երևի հիշում եք Քարվաճառում Արշակի լայվը, երևի ուզում են ժողովրդին շեղեն դրանով»- լրագրողների հետ զրույցում ասաց Ռուբեն Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերք կրելու կամ պահելու կասկածանքով այսօր բերման էր ենթարկվել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

(Visited 79 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх