Ո՞վ է Սերժ Սարգսյանի և մյուսների գործը քննող դատավորը

Փետրվարի 4-ին հայտնի դարձավ, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի, նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործը։

Գործը պետք է քննի դատավոր Վահե Միսակյանը:

Նա դատավորի 2 տարվա աշխաքանքային փորձ ունի:

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր է նշանակվել հենց Ս. Սարգսյանի՝ 2017թ. նոյեմբերի 30-ի հրամանագրով:

Մինչ այդ՝ 2011- 17թթ. աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչությունում՝ կրտսեր մասնագետից մինչև ավագ մասնագետ:

2015 թվականին ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի «Իրավագիտություն-041» մասնագիտական խորհրդի որոշմամբ Վ. Միսակյանին շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2017 թվականին ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր է եղել:

Նշենք նաև, որ Վ. Միսակյանի հայրը՝ Ներսես Միսակյանը եղել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ, զինվորական դատախազի տեղակալ, այժմ կենսաթոշակի է անցել:

(Visited 5 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх