Տխուր և միաժամանակ ուրախ մարդ․ Ֆրունզիկ /Մհեր Մկրտչյան/․ Մարդ մեծատառով

Երկու անուն, երկու ճակատագիր

Հայկական ԽՍՀ–ի և ԽՍՀՄ–ի ժողովրդական արտիստ Ֆրունզիկ Մկրտչյանը ծնվել է 1930 թ.–ի հուլիսի 4–ին Գյումրիում (Լենինական)։

Ծնողները որդուն անվանակոչել են խորհրդային զորապետ Միխայիլ Ֆրունզեի պատվին։ Սակայն դերասանին նաև կոչել են Մհեր ։ Ասում են, թե նա որոշ ժամանակ անգամ ունեցել է երկու անձնագիր , որոնք նա հետո կորցրել է, այո–այո` կորցրել և ապրել, ըստ խոսակցությունների, առանց անձնագրի։

Հնարավոր է` երկու անունն էլ հենց որոշիչ դեր են խաղացել դերասանի անձի և ամպլուայի երկվության հարցում։

Դերասանին լավ ճանաչող մարդիկ պնդում էին, որ նա մեծ լավատես էր, շրջապատի սիրտն ու ոգին, կանանց սրտակերը, միաժամանակ` անսահման տխուր և հոգնած, անձնական խորը ողբերգություն վերապրած մի անձնավորություն։

Դերասանի երկրորդ կինը` Դոնարան, ով Ֆրունզիկի երեխաների մայրն է, տառապում էր ծանր հոգեկան հիվանդությամբ, որը փոխանցվում է ժառանգաբար։

Ֆրունզիկի դուստրը` Նունեն, զոհվել է Արգենտինայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, սակայն որոշ աղբյուրների հավաստմամբ` Նունեն մահացել է հետվիրահատական շրջանում թրոմբերի խցանումից։

Ֆրունզիկի որդին` Վազգենը (Վահագ), տառապում էր հոգեկան հիվանդությամբ, որը փոխանցվել էր մորից` Դոնարայից։

Նույնը կարելի է ասել Ֆրունզիկի ֆիլմերի մասին, որոնց մեծ մասը ներառվել է հայկական կինեմատոգրաֆի ոսկե ֆոնդում։

Անգամ ամենակատակերգական իրավիճակում դերասանի աչքերի խորքում կարելի է նկատել տխրություն, իսկ ամենաողբերգական դրվագում նա հանդիսատեսին պարգևում էր վարակիչ ժպիտ` անգամ արցունքների միջով։

Դերասան ամեն գնով

Հարազատները հիշում են, որ Ֆրունզիկը մանկուց երազում էր դառնալ դերասան` հաճախ կազմակերպելով իմպրովիզներ ընկերների և ծանոթների համար։

Անգամ հոր հետ տեղ գտած դիմակայությունը չէր կարող ոչինչ փոխել։

Տասնհինգ տարեկանում Մկրտչյանն արդեն սկսեց հանդես գալ որպես դերասան, այցելում էր խմբակներ, այնուհետև հանդես գալիս Մռավյանի անվան թատրոնում։

Ֆրունզիկի համար մեծ երջանկություն էր ընդունվել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ։

Նա գրեթե միանգամից սկսում է խաղալ Հայաստանի առաջատար թատրոններից մեկի` Սունդուկյանի անվան թատրոնի բեմում։

Մկրտչյանը հիանալի մարմնավորել է թատրոնի գրեթե բոլոր դասական կերպարներին` Գվիդոն թագավորից մինչև Սիրանո դե Բերժերակ։

Ինչ վերաբերում է կինոյին, ապա Ֆրունզիկն աշխատել է կատակերգական ժանրի` համամիութենական մասշտաբի վարպետների հետ` Գեորգի Դանելիա, Լեոնիդ Գայդայ և այլոք։ «Մեր մանկության տանգոն», «Միայնակներին տրվում է հանրակացարան», «Կտոր մը երկինք», «Խոշոր շահում», «Տղամարդիկ», «Միմինո», «Խաթաբալա», «Եռանկյունի», «Կովկասի գերուհին»….

Նրա մասնակցությամբ ֆիլմերը կարելի է անդադար թվարկել, և դրանցից յուրաքանչյուրը դարձել է մի մեծ իրադարձություն` մեկընդմիշտ մնալով հանդիսատեսի հիշողության մեջ…

(Visited 48 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх