«Գիտե՞ք՝ ինչու է Տարոն Մարգարյանը կարողանում ասել` «հետո կխոսեմ»

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալ Արամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիտե՞ք` ինչու է Տարոն Մարգարյանն արդեն կարողանում ասել` «հետո կխոսեմ»…

Ես ունեմ իմ տարբերակը` որովհետև իրա նկատմամբ ներողամիտ են գտնվել, երևի թե մի իքս գումար բյուջե վերադարձնելով, իսկ ինչո՞ւ են մոռացել սաշիկին, որովհետև ինքն էլ երևի մի իքս գումարով փակել է իր թեման, կարող եք ձեր ցանկացած իմացած մարդու անունը գրել ու նույն պատճառաբանությունը գրել:

Բնականաբար, հետո էլ մի բան կգտնեն, տենց քիչ-քիչ կքերեն, բայց մեծ հաշվով չենք տեսնի այն, ինչ ակնկալել ենք:

Իսկ նեմեցից երևի թե չի ստացվել գումար քերել, դրա համար էլ էս վիճակն ա, երկու տարի հետո զենք են ման գալիս, որ պատժեն, բայց արդեն գնացքը գնացել ա, ստանում են այնպիսի պատասխաններ, որոնք դուք լսեցիք երեկ:

Նախկին իշխանությունների համար ընտրության ելք որոշող քանի՞ գյուղապետ, քաղաքապետ է փոխել այս իշխանությունը, այ որ հետաքրքրվեք, կտեսնեք շատ քիչ, որովհետև ներել են բոլորին:

Իսկ պտուղները հետո կքաղեն, որովհետև միայն յուրային մարզպետ ունենալով ոչ մի արդյունքի էլ չեն հասնի, իսկ պատկերացնո՞ւմ եք այն գյուղացիների վիճակը, որ դուրս էին եկել ոչ միայն սերժիկ մերժելու, այլ բոլոր սերժիկներին ու հիմա տեսնում են, որ իրենց գյուղապետը նույնն է:

Իսկ գյուղապետը գիտի չէ՞` ովքեր էին իրեն մերժում:

Ինչքան ուզում եք մտեք Նիկոլի ստատուսների տակ ձեր մտահոգությունները հայտնեք, անիմաստ ա արդեն: Իզուր մի սպասեք. թավիշը եղել է արդեն, հետևանքներն ամեն օր ենք տեսնելու»:

(Visited 2 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх