Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 560-ի. վարակակիր է 27.400-ը

Չինաստանում 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահացածների թիվը հասել է 560-ի։

Փետրվարի 5-ի դրությամբ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 27.400-ի, հայտնել է CCTV-ն՝ հղում անելով Չինաստանի Հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեին:

549 մարդ մահացել է Չինաստանի Հուբեյ նահանգում, որտեղ վարակվածների թիվը ավելացել է 2987-ով և հասել 19665-ի: 633 հիվանդ առողջացել է:

Կորոնավիրուսի ախտանիշերով հիվանդներ են հայտնաբերվել 28 երկրներում:

Չինական խոշոր նավթավերամշակման գործարանները նվազեցրել են նավթի սպառման միջին օրական կանխատեսումը, նրանք ակնկալում են, որ փետրվարին այս ցուցանիշը կնվազի 25%-ով կամ 3.2 միլիոն բարելով։

Addidas-ը հայտարարել է Չինաստանի տարածքում խանութների մեծ մասի ժամանակավոր փակման մասին: Ավելի վաղ նույն միջոցառումները ձեռնարկել էին Apple-ը և Starbucks-ը:

Չինաստանում գրասենյակները փակվել է նաև Google ընկերությունը:

(Visited 6 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх