«Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ չկան զինված մարդիկ, կան հորինված ինչ-որ կերպարներ». Վանեցյան. «Հրապարակ»

Արթուր Վանեցյանի հետ խմբագիրների հանդիպման ժամանակ հարց է հնչել՝ ի՞նչ անօրինական հանձնարարություններ եք ստացել Նիկոլ Փաշինյանից, ի՞նչ կոնֆլիկտներ ու տարաձայնություններ եք ունեցել։

«Շատ լավ հասկանում եք, որ 20 տարվա օպերաշխատողի ստաժ ունեցող մարդը, սպան, գեներալը երբեք չի պատմի վարչապետի և իր անձնական, աշխատանքային զրույցների մասին։

Բայց եղե՞լ են արդյոք տարօրինակ հանձնարարականներ․ բազմիցս վարչապետը հրապարակայնորեն մեզ տվել է այնպիսի հանձնարարություններ, որոնք ուղղակի կատարման ենթակա չեն եղել։

Օրինակ՝ կառավարության նիստի ժամանակ ասում է՝ հանձնարարում եմ ԱԱԾ-ին՝ ստուգել գազալցակայանների ՀԴՄ կտրոնները, տեղորոշել սևազգեստ մարդկանց, որոնք զինված շրջում են քաղաքում․․․

ի՞նչ սևազգեստ մարդիկ, ի՞նչ զինված մարդիկ։

Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ չկան զինված մարդիկ, կան հորինված ինչ-որ կերպարներ, որոնք, իբր, հասարակությանը վտանգ են ներկայացնում»:

(Visited 11 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх