«Փաշինյանը և նրա թիմը հրաժարվեցին հեղափոխական ճանապարհից և որդեգրեցին իրավահաջորդությունը».

«Սահմանադրական դատարանի հետ կապված ձգձգված, թարախակալված հանգույցին լուծում տալու ելքն արդեն նշմարվում է»,- «Առաջին լրատվական»-ի եթերում ասել է «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը:

Նրա խոսքով` Հայաստանում բոլոր սահմանադրությունները կեղծվել են.

«Եթե գործող իշխանությունը թողել է հեղափոխական ճանապարհը և այս ճանապարհով է գնում, գոնե այս տրամաբանության մեջ պետք է վճռական քայլեր կատարի, ինչը ողջունելի կլինի»,- ասել է նա:

Նրա խոսքով` տվյալ իրավիճակում հանրաքվեի մասին խոսելն անիմաստ է, քանի որ ԱԺ 2/3-ով այս հարցը կարող է արագ և արդյունավետ լուծվել.

«Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը հրաժարվեցին հեղափոխական ճանապարհից և որդեգրեցին իրավահաջորդությունը:

Մինչ այժմ էլ իրավահաջորդությամբ են առաջնորդվում:

Սրբազնացրեցին ոչ լեգիտիմ, ժողովրդի կամքի բռնադատմամբ պարտադրված սահմանադրություն կոչված փաստաթուղթը և նախկին ռեժիմի ընդունած հակաօրենքները, անիրավ, հաճախ նաև ապազգային օրենքները:

Գործող իշխանությունը հրաժարվել է անցումային փուլի անհրաժեշտությունից. դա ապիկարություն է:

Եթե բռնապետությունից ուզում ենք անցնել ժողովրդավարության, պետք է միջանկյալ փուլ լինի, իսկ այս իշխանություններն ուզում են առանց կամրջի միանգամից ցատկել անդունդի վրայով:

Իսկ «կամուրջը» կոշտ կառավարում է պահանջում և վճռական կամք»,- նշել է Ավետիսյանը:

(Visited 6 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх