«Այն, ինչ անում է այսօր Հայաստանի իշխանությունը, անթույլատրելի է». Փնտրվում է իշխանություն…

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրել է.

«Փնտրվում է իշխանություն…

Հաճախ եմ լսում կարծիքներ, որ Հայաստանում այսօր պետք է ուժեղ ընդդիմություն: Անվիճելի է, իհարկե, որ ուժեղ ընդդիմությունը պարտադիր է ցանկացած առողջ քաղաքական համակարգում:

Այստեղ, սակայն, առկա է մեկ վերապահում. ուժեղ ընդդիմությունն անհրաժեշտ է, եթե կա ուժեղ, վճռական, համարձակ և հաստատակամ իշխանություն:

Այսօր Հայաստանը կարիք ունի ուժեղ իշխանության, որն իր քաղաքական նախաձեռնություններում վճռական է և հետևողական, գիտակցում է իր քայլերի հետևանքներն ու պատրաստ է դրանց համար կրել քաղաքական պատասխանատվություն:

Այն, ինչ անում է այսօր Հայաստանի իշխանությունը, ուղղակի անթույլատրելի է, սխալ է, թուլացնում և անլրջացնում է պետությունը:

Եթե իշխանությունը կայացրել է որոշում և հրապարակել է իր այդ որոշումը, ուրեմն` իրավունք չունի հետ քայլ անել, նահանջել, քանի որ նահանջը, անխուսափելիորեն, կորակվի որպես վախկոտություն, ավճռականություն, անվստահություն որդեգրած գծի իրավացիության և հիմնավորվածության մեջ:

Չեմ ուզում պատկերացնել, թե ինչ վերաբերմունք ունեն Հայաստանի իշխանության նկատմամբ մեր արտաքին գործընկերները, էլ չեմ խոսում թշնամիների մասին:

Անկեղծ ցավում եմ հայկական պետության հեղինակության

Հ. Գ. 201-ի8 ապրիլից հետո այս իշխանության կողմից նախաձեռնած և ավարտին հասցված միակ նախաձեռնությունն այսպես կոչված, բալային համակարգն է…»:

(Visited 20 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх