Զերծ մնացեք այս 5 մթերքներից․ Չեք պատկերացնում, թե որքան վտանգավոր կարող է լինել

Մարդու սննդակարգը շատ կարևոր նշանակություն ունի նրա առողջական վիճակի համար, ուստի զարմանալի չէ, որ մասնագետները հորդորում են լուրջ ուշադրություն դարձնել սննդակարգին և օգտագործել բացառապես առողջարար մթերք:

Սակայն խնդիրն այն է, որ հաճախ մարդիկ չեն պատկերացնում, թե որքան վտանգավոր կարող է լինել այս կամ այն մթերքը և շարունակում են պարբերաբար օգտագործել այն:

Մասնագետները ներկայացրել են սննդամթերքի ամենավնասակար տեսակները, որոնք կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել: Նման մթերքը հարուստ է քաղցկեղածին տարրերով, պահածոյացնող նյութերով, գունանյութերով ու այլ վնասակար բաղադրիչներով, ուստի լուրջ խնդիրներից խուսափելու համար հարկավոր է հնարավորինս խուսափել դրանցից:

Տապակած կարտոֆիլ

Տապակած կարտոֆիլի ու չիպսերի պատրաստման հիմնական բաղադրիչը գերտաքացած յուղն է, որը կուտակում է մեծ քանակությամբ քաղցկեղածին տարրեր: Նման նյութերը նպաստում են բջջային մուտացիաների զարգացմանը, ինչն էլ դառնում է քաղցկեղի զարգացման պատճառ:

Բացի այդ, մասնագետները խորհուրդ են տալիս առհասարակ չուտել պատրաստի չիպսեր, քանի որ դրանցում պարունակվում են օսլա, ալյուր, համի ուժեղացուցիչներ ու այլ հավելումներ, սակայն ոչ կարտոֆիլ:

Երշիկեղեն

Խանութներում բնական ու որակյալ մսամթերքից պատրաստված երշիկեղեն գտնելը ներկայում գրեթե անհնարին է:

Փորձագետների խոսքով՝ նման մթերքի հիմնական բաղադրիչներն են ոչ թե միսը, այլ մաշկը, աճառային հյուսվածքները, ենթամթերքը, սոյան, կայունացուցիչները, պահածողացնող նյութերը, սննդային գունանյութերը, համի ուժեղացուցիչները և այլ վնասակար քիմիական տարրերը, որոնք խանգարում են մարսողությունը:

Բացի այդ, նման մթերքը պարունակում է հսկայական քանակությամբ ճարպ, որոնք «աղտոտում» են անոթներն ու առողջական լուրջ խնդիրներ առաջացնում:

Արագ պատրաստման լապշա Ներկայում գոյություն ունեն արագ պատրաստման լապշաներ ամենատարբեր հավելումներով, սակայն իրականում դրանցում միայն համային ուժեղացուցիչներ են, ինչպես նաև տարատեսակ կայունացուցիչներ, պահածողացնող նյութեր, սննդային գունանյութեր և այլն: Նման մթերք ուտելու դեպքում մարսողական տրակտի օրգաններն ստիպված են աշխատել չափազանց ինտենսիվ, որպեսզի կարողանան տարրալուծել ու դուրս բերել օրգանիզմից վնասակար քիմիական նյութերը:

Մայոնեզ ու կետչուպ

Մայոնեզներն ու կետչուպներն ամենատարածված սոուսներն են, որոնք, սակայն, կարող են լուրջ վնաս հասցնել օրգանիզմին: Խանութներում վաճառվող կետչուպը հաճախ պարունակում է վնասակար կայունացուցիչներ, պահածոյացնող նյութեր, ինչպես նաև հսկայական քանակությամբ շաքար, որը կործանարար ազդեցություն է ունենում ենթաստամոքսային գեղձի և անոթային հյուսվածքների վրա:

Մայոնեզն, իր հերթին, հարուստ է տրանսճարպերով, որոնք նպաստում են շաքարային դիաբետի զարգացմանն ու իմունային համակարգի աշխատանքի խանգարմանը, ինչը պայմանավորված է նրանով, որ ճարպերի այդ տեսակը ոչնչացնում է օգտակար ֆերմենտները, որոնք պաշտպանում են օրգանիզմը հիվանդություններից:

Շոկոլադե բատոններ

Շոկոլադե բատոններն ունենում են չափազանց բարձր գլիկեմիկ ինդեքս, ինչը նշանակում է, որ դրանց գործածությունից հետո կտրուկ բարձրանում է արյան մեջ շաքարի մակարդակը: Նման կտրուկ տատանումները նպաստում են ենթաստամոքսային գեղձի աշխատանքի խանգարման և մետաբոլիկ խանգարումների զարգացման, որոնք էլ կարող են շատ լուրջ հետևանքներ ունենալ (շաքարային դիաբետ, ճարպակալում, սրտի հիվանդություններ): Բացի այդ, շոկոլադե բատոնները պարունակում են մեծ քանակությամբ արհեստական բաղադրիչներ, որոնք նույնպես խիստ վնասակար են առողջության համար:

Պոպկորն

Պոպկորնը պատրաստվում է շատ օգտակար եգիպտացորենից, սակայն դրա բոլոր օգտակար հատկությունները չեզոքացվում են աղի, յուղի, համի ուժեղացուցիչների, քաղցրացուցիչների և օշարակների պատճառով: Նման համադրությունը նպաստում է զարկերակային ճնշման բարձրացմանն ու խիստ բացասաբար է անդրադառնում երիկամների վրա, ուստի հավելումներով պատրաստված պոպկորնից հարկավոր է խուսափել:

Յուղազերծված սննդամթերք Յուղազերծված սննդամթերքը նույնպես կարող է շատ վնասակար լինել, մինչդեռ շատերն այն համարում են ավելի առողջարար: Նման մթերքը պարունակում է մեծ քանակությամբ ածխաջրեր (օսլա, շաքար, շաքարի փոխարինիչներ), որոնք շատ ավելի են բարձրացնում ճարպակալման հավանականությունը, քան այն ճարպերը, որոնցից արտադրողներն ազատվում են:

Բացի այդ, յուղազերծված մթերքը խոչընդոտում է վիտամինների յուրացմանը, ինչը նույնպես շատ վնասակար է:

(Visited 19 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх