Մահացել է նոր կորոնավիրուսը հայտնաբերած չինացի 34-ամյա բժիշկը

Չինաստանում նոր 2019-nCoV կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը գերազանցել է 31,1 հազարը, մահացել է 636 մարդ, ապաքինվել 1400-ը:

Այս մասին ուրբաթ հայտնել է Չինաստանի հիգիենայի և առողջության հարցերով պետական կոմիտեն:

Ավելի վաղ Ванъи պարբերականը հայտնել էր, որ կարանտինային գոտում է գտնվում ավելի քան 186 հազար մարդ:

Աշխարհի 28 երկրներում գրանցվել են կորոնավիրուսի դեպքեր։

Չինական նավթավերամշակման խոշոր գործարանները նվազեցրել են նավթի սպառման միջին օրական կանխատեսումը, նրանք ակնկալում են, որ փետրվարին այս ցուցանիշը կնվազի 25%-ով կամ օրական 3.2 միլիոն բարելով։

ՕՊԵԿ+ ընկերության տեխնիկական կոմիտեն առաջարկել է, որպեսզի համաձայնագրի կողմերը նվազեցնեն նավթի արդյունահանումը 600 հազար բարելով մեկ օրվա համար։

Այս որոշումը կայացվել է կորոնավիրուսի մասին նորությունների պատճառով, սակայն Ռուսաստանը, ըստ լրատվական գործակալությունների, հրաժարվել է այդ առաջարկից:

Շանհայում տեղակայված Tesla ընկերության գործարաններում արտադրության ժամանակավոր դադարեցման մասին լուրերի պատճառով ընկերության բաժնետոմսերը անմիջապես ընկել են 20%-ով: Չինաստանում կարանտինի պատճառով կորուստներ են ունենում նաև այլ ընկերություններ, ինչպիսիք են Disney-ը:

Ուհանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացել է վարակի բռնկման մասին առաջինը հաղորդած չինացի բժիշկը։

Լի Վենլիանը, ով երկրում բռնկված նոր տեսակի կորոնավիրուսի մասին առաջինը բարձրաձայնած բժիշկներիցն է, մահացել է վիրուսի հետևանքով առաջացած հիվանդությունից:

(Visited 3 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх