Այս սերմերը նվազեցնում են խոլեստերինի մակարդակը, բարելավում մարսողական համակարգի աշխատանքը և օգնում են կանխարգելել քաղցկեղը.

Կտավատի սերմերը շատ օգտակար են օրգանիզմի համար, քանի որ հարուստ են սպիտակուցներով, օմեգա-3 ճարպաթթուներով, մանրաթելերով, վիտամիններով ու այլ օգտակար նյութերով, սակայն քչերը գիտեն, թե իրականում ինչ օգտակար հատկություններով են օժտված այս սերմերը:

Կտավատի սերմերը հարուստ են ոչ միայն օմեգա-3 ճարպաթթուներով, այլև այլ օգտակար ճարպերով ու ալֆա-լինոլենաթթվով, որը շատ կարևոր է բջջաթաղանթի գործունեության համար:

Այս սերմերը հարուստ են նաև մեծ քանակությամբ լիգնաններով՝ հակաօքսիդանտներով, որոնք շատ կարևոր են օրգանիզմի համար, ինչպես նաև լուծվող մանրաթելերով, որոնք ստամոքսում վերածվում են գելային զանգվածի՝ օգնելով պայքարել փորկապության դեմ:

Վերոնշյալ սննդարար նյութերից բացի այս սերմերը պարունակում են նաև սպիտակուցներ, B1 և B6 վիտամիններ, մանգան, մագնեզիում, ֆոսֆոր, սելեն, երկաթ, կալիում, պղինձ ու ցինկ, ուստի շատ կարևոր են ամբողջ օրգանիզմի համար:

Նվազեցնում են խոլեստերինի մակարդակը

Օրական երկու ճաշի գդալ կտավատի սերմ ուտելը կօգնի բնական ճանապարհով նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Սա պայմանավորված է նրանով, որ մանրաթելերի շնորհիվ այն կանխում է ճարպի ու խոլեստերինի կլանումը:

Բարելավում է մազերի, մաշկի ու եղունգների վիճակը

Կտավատի սերմերը հարուստ են օտակար ճարպերով, որոնք օգնում են ազատվել մաշկային ցանկացած խնդրից: Բացի այդ, B խմբի վիտամիններն օգնում են խուսափել չորությունից ու մաշկի թեփոտվածությունից: Սակայն հարկ է հիշել, որ այս սերմերն անհրաժեշտ է ընդունել մեծ քանակությամբ ջրով:

Օժտված են հակաօքսիդանտային հատկություններով

Լիգնանների շնորհիվ այս սերմերն օժտված են նաև հակաօքսիդանտային հատկություններով, ինչը շատ կարևոր է բջիջների առողջության համար: Արդյունքում դրանք օգնում են կարգավորել հորմոնալ բալանսը, դանդաղեցնել օրգանիզմի ծերացումն ու խթանել աղիներում պրոբիոտիկների աճը:

Օգնում են նիհարել

Կտավատի սերմերը հագեցնում են և ազատում են քաղցից բավական երկար ժամանակով, ինչը թույլ է տալիս խուսափել սննդի չարաշահումից: Բացի այդ, դրանք հարուստ են սննդարար նյութերով, ուստի օրգանիզմը հավելյալ սննդի կարիք չի ունենում:

Բարելավում են մարսողական համակարգի աշխատանքը

Այս սերմերում պարունակվող ալֆա-լինոլենաթթուն պաշտպանում է մարսողական համակարգը ինչը շատ կարևոր է ամբողջ օրգանիզմի համար:

Օգնում են կանխարգելել քաղցկեղը

Հակաօքսիդանտներն ու հակաբորբոքային ազդեցությամբ օժտված բաղադրիչները շատ կարևոր են քաղցկեղի կանխարգելման հարցում: Բազմաթիվ հետազոտությունները ցույց են տվել, որ կտավատի սերմերի գործածությունը նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի, էնդոմետրիումի քաղցկեղի ու ձվարանների քաղցկեղի զարգացման հավանականությունը:

Մեղմում են դաշտանադադարի ախտանշանները

Այս սերմերը կարող են կիրառվել հորմոնալ թերապիայի փոխարեն որպես բնական այլընտրանքային տարբերակ: Բացի այդ, դրանք օգնում են նվազեցնել նաև օստեոպորոզի զարգացման հավանականությունը, ինչը դաշտանադադարի շրջանում բավական տարածված խնդիր է:

Օրական խորհուրդ է տրվում օգտագործել 1-4 գդալ կտավատի սերմ, սակայն դրանք հարկավոր է անպայման մանրացնել: Անհրաժեշտ է 1 գդալ սերմերին ավելացնել մի բաժակ ջուր, թողնել 2-4 ժամ, այնուհետև սերմերն ու ջուրը լավ խառնել կոտորակիչով:

Այս խառնուրդն անհրաժեշտ է օգտագործել սննդի ընդունման հիմնական ժամերի միջև օրական 2-3 անգամ: Ցանկության դեպքում ստացված զանգվածին կարելի է ավելացնել տարբեր մրգեր, կանաչեղեն, համեմունքներ կամ մեղր:

(Visited 89 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх