Արդյո՞ք վնասակար է նարգիլեն և ինչու՞

Շատերն են սիրում նարգիլե.մի մասի համար այն հաճույք է, մյուսի համար շքեղություն, իսկ ոմանց համար պարզապես կախվածություն:

Եգիպտացի բժիշկ-գիտնականները ցանկացան փորձերի ու հետազոտությունների միջոցով պարզել, թե արդյո՞ք ճիշտ է այն պնդումը, որ նարգիլեից կախվածությունն ու վնասը ավելի մեծ է քան ծխախոտինը:

Օգնության համար նրանք դիմեցին ինժեներների օգնությանը, որոնք նախագծել էին այդ «համեղ», բայց միևնույն ժամանակ չափազանց վնասակար նարգիլեն, որը կազմված էր ստորին հատվածում գտնվող անոթից, որին հաջորդում էր ծուխը դեպի թոքերը տեղաշարժող խողովակը:

Թոքերում այնքան ծուխ էր կուտակվում, որքան այդ անոթում.այդպիսով կարողանում էին հաշվել գործած վնասը:

Հետազոտելով ծխի բաղադրությունը, գիտնականները այդ տվյալները անցկացրեցին համակարգիչ, որտեղ տեղադրված էին նաև նարգիլե օգտագործող մարդկանց տվյալները՝ շնչելու և արտաշնչելոև հաճախականությունը, ծխի պահման ժամկետը թոքերում և ընդհանուր նարգիլե ծխելու ժամանակահատվածը:

Ստանալով այդ բոլոր տվյալները և կատարելով փորձեր, գիտնականները եկել են սարսափելի եզրահանգման.նարգիլեի որևէ օգտակար հատկության մասին խոսք անգամ գնալ չի կարող: 

Նրա վնասը այնքան մեծ է, որ 25 գ նարգիլեի օգտագործումը հավասարազոր է 3 տուփ ծխախոտի հասցրած վնասին:

Այո՛, ծխելը վնասակար է առողջությանը, բայց համաձայնեք, որ ՆԱՐԳԻԼԵՆ ևՍ ՎՆԱՍԱԿԱՐ Է ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ …

(Visited 23 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх