Հայոց երկրից եմ գրում, հայրենի տնից եմ գրում, գրում եմ մեր դպրոցից:
Իմ հա՛յ զինվորներ, իմ հա՛յ մարտիկներ, Ձեզնով հպարտ եմ. դուք պաշտպանում եք մեր երկիրը, հաճախ կյանքի գնով թույլ չեք տալիս, որ թշնամին ներխուժի մեր տուն:
Ապահովում եք իմ խաղաղ ու երջանից մանկությունը: Իմ հայո՛ց բանակի զինվորներ, ձեզ ցանկանում եմ պայծառ գարուններ ու միայն հաղթանակներ:
Սիրելի՛ զինվոր, այնքան հպարտ եմ, որ հայուհի եմ: Հպարտ եմ նաեւ, որ դու իմ եղբայրն ես: Քեզ եղբայր եմ կոչում, քանի որ արժանի ես այդ կոչմանը:
Քո ներկայությամբ ես պաշտպանված եմ զգում ինձ: Երբ գիտեմ, որ դու կանգնած ես սահմանին` հպարտ, արի, անվախ, գեղեցկադեմ եւ հսկում ես հայ ժողովրդի անդորրը:
Ես քեզ չեմ ճանաչում, բայց կարծես գիտեմ քեզ, քո անունը, ի՛մ զինվոր:
Դե, ժպտա՛, եղբա՛յր, քո հաղթական ժպիտով մի ողջ ազգ է հպարտանում:
sirartsir
Похожие записи
- 3 месяца назад