Ի՞նչ տեսքով մտնել եկեղեցի։ Ի՞նչ է կարելի և ինչ չի՞ կարելի անել եկեղեցում

Եկեղեցին, ինչպես արդեն նշել ենք, Աստծո և աղոթքի տուն է, մարդու և Աստծո հանդիպման ամենամերձ վայրը:

Այդ կարևոր հանդիպումը կայանում է աղոթքով, երբ մարդ իր սրտի դռներն անկեղծորեն բացում է Աստծո առջև՝ երկրային իրականությունից տեղափոխվելով ուրիշ աշխարհ՝ Աստծո աշխարհը:

Եկեղեցում Աստծո սուրբ և զորավոր ներկայության գիտակցությունը մարդուն, անկախ տարիքից և պահի անհրաժեշտությունից, պետք է թելադրի զուսպ և պատշաճ կեցվածք ունենալ:

Երբ կարևոր տեղ ենք գնում, առավելագույնս ձգտում ենք համապատասխան կեցվածք ուենալ և լավ տպավորություն թողնել՝ նույնիսկ հետևելով մեր հագուստին, շարժուձևին, քայլվածքին:

Ավելի կարևոր տեղ չկա, քան եկեղեցին, և ավելի կարևոր հանդիպում չկա, քան հանդիպումը մեր Արարչի հետ:

Հետևաբար, եկեղեցի մտնելիս առավել ևս պետք է ուշադրություն դարձնել հագուկապին (կանայք եկեղեցում պետք է գլխաշոր կրեն) և ունենալ պատշաճ կեցվածք, տարվել ոչ թե խոսակցություններով, ծանոթ-անծանոթների հետ բարևների ու ողջույնների փոխանակումով, աչքերի զննողական փնտրտուքներով, այլ մտասուզվել աղոթքի մեջ:

Եկեղեցուց դուրս գալիս անպայմա՞ն է դեմքով դեպի Խորանը շրջվել

Պատշաճ է եկեղեցուց դուրս գալ դեմքով դեպի Խորանը խաչակնքումով, քանի որ Խորանն Աստծո բնակավայրն է. և վայել չէ մեջքով դարձած հեռանալ Աստծո տնից:

(Visited 146 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх