Ինչպես սնվել լեղապարկի հիվանդությունների ժամանակ.

Այսօր գրեթե յուրաքանչյուր մարդ տառապում է օրգանիզմի տարբեր աստիճանի ֆունկցիոնալ խանգարումներից:

Շատերը «մատների արանքով» են նայում այդ ամենին` չպատկերացնելով, որ օրգանիզմի նյութափոխանակության ցանկացած խանգարում կարող է լեղապարկում քարի առաջացման պատճառ հանդիսանալ:

Շատ հիվանդներ, որոնց լեղապարկում հայտնաբերվել է քար, դժվարությամբ են անցնում դիետայի:

Այն սնունդը, որը պարունակում է խոլեստերին եւ այլ կենդանական ճարպեր, բժիշկները խորհուրդ են տալիս փոխարինել բուսականով:

Բուսական յուղ մեծ քանակով պարունակում են արեւածաղիկի սերմերը, ընկույզի տարբեր տեսակները: Բժիշկները ոչ մի դեպքում այդ հիվանդներին խորհուրդ չեն տալիս ուտել շոկոլադե կոնֆետ, կակաո, սուրճ, տարբեր տեսակի քաղցրավենիքներ. խրախուսում են փոխարինել դրանք զանազան մրգերով:

Անհրաժեշտ է սննդակարգում ներառել կաթ, թթվասեր, խաշած ձու, կաղամբ, մրգեր, վարունգ, ճակնդեղ, ելակ: Ցանկալի է ուտել այնպիսի սնունդ, որը պարունակում է բնական մանրաթելեր, որոնք կարգավորում են աղեստամոքսային տրակտի աշխատանքը, կանխում լեղապարկի քարի մեծացումը:

Մանրաթելեր պարունակում են բանջարեղենը, մրգերը, ինչպես նաեւ ընկույզը, հատապտուղները:

Հիվանդ մարդը պետք է անպայման սննդակարգում ներառի թարմ բանջարեղեն ու միրգ:

Հացահատիկների օգտագործումն ավելի օգտակար է, երբ նրանից պատրաստում եք շիլա, քանի որ այդ տարբերակով այն ավելի լավ է ներգործում օրգանիզմի վրա:

Այն մարդիկ, որոնք լեղապարկում քար ունեն, պետք է առավոտյան անպայման նախաճաշեն: Լikar.info-ն գրում է, թե ինչպես պետք է օրվա ընթացքում սնվել: 1-ին նախաճաշին կերեք կաթնաշոռ, վարսակի փաթիլներով շիլա` պատրաստված բուսական յուղով, թույլ թեյ:

2-րդ նախաճաշին կերեք թարմ խնձոր, բանջարեղեն: Ճաշին` բանջարեղենային ապուր՝ պատրաստված բուսական յուղով, խաշած միս` հավի, տավարի, կամ ձուկ, շոգեխաշած գազար, կոմպոտ կամ անուշապուր` կիսել:

Կեսօրից հետո թեթեւ ճաշին կերեք բանջարեղեն, միրգ եւ խմեք մասուրի հյութ:

Ընթրիքին խորհուրդ է տրվում ուտել խաշած ձուկ, հնդկացորենի շիլա կամ խաշած կարտոֆիլ եւ թեյ: Գիշերը, ըստ մասնագետների, կարելի է ուտել մածուն:

Պետք է հիշել նաեւ, որ օրակարգում պետք է բացառել այն սննդակարգը, որը պարունակում է եթերայուղեր եւ հավելանյութեր, որոնք առկա են մսային, ձկնային եւ սնկով ապուրների, պղպեղի, բողկի, թրթնջուկի, թթու վարունգի մեջ:

Ինչպես նաեւ սննդակարգից հանել սունկը, սառը ճաշատեսակները, խմիչքները, պաղպաղակը եւ գազավորված ըմպելիքները:

(Visited 31 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх