Անհրաժեշտ բաղադրիչներ.
մածուն՝ 200մլ
շաքարավազ՝ 4ճ.գ
ձու՝ 1 հատ
վանիլին՝ 1 պտղունձ
կարագ՝ 50գ
ալյուր բարձր տեսակի՝ 400-450գ
փխրեցուցիչ՝ 1թ.գ
ձեթ՝ տապակելու համար
Պատրաստման եղանակ. Կարագը նախօրոք հանեք սառնարանից որպիսի այն գոլ լինի:
Խառնեք կարագը, ձուն և շաքարավազը՝մինչ միասեռ զանգված կստացվի:Ավելացրեք մածունը կրկին խառնեք:
Ավելացրեք ալյուրը՝խառնած վանիլինի և փխրեցուցիչի հետ: Խմոր հունցեք:Այն պիտի ստացվի փափուկ, ոպիսի փքաբլիթները կոշտ չլինեն:
Հենց խմորն այլևս չկպչի ձեռքերին, նշանաում է որ ալյուր ավելացնելու կարիք չկա:Սեղանին ալյուր ցանեք:
Թավայի մեջ ձեթ լցրեք և դրեք կրակին:Խմորը գրտնակեք՝ մոտ 1սմ հաստությամբ:
Տարբեր չափի երկու բաժակների օգնությամբ օղակներ կտրեք:Տաքացած ձեթի մեջ երկու կողմից տապակեք փքաբլիթները:
Պատրաստի փքաբլիթները դրեք անձեռոցիկի վրա: Սպասեք, թող դուրս գա ավելորդ ձեթը, շաքարի փոշի ցանեք և մատուցեք: