Մոռացեք ցավի մասին.

Մեզանից շատերն են ունենում գլխացավ, հոդերի և մկանների ցավ։

Ցավոք, գրեթե բոլոր դեղամիջոցները ապահովում են ժամանակավոր արդյունք, իսկ երկարատև օգտագործումից հետո դադարում են օգնել։ Ցանկալի է օգտագործել բնական միջոցներ, քանի որ դրանք ավելի մեղմ են, ավելի լավ են յուրացվում և չունեն կողմնակի ազդեցություն։

Առաջարկում ենք միջոց, որը կօգնի ազատվել գլխացավից, հոդերի և մկանների ցավից, նաև օգտակար է ողնաշարի ցավերի դեպքում, քանի որ աղն ունի տաքացնող և թուլացնող հատկություն։

Բացի այդ, աղն անփոխարինելի է լուրջ վնասվածքների և այտուցվածությունների դեպքում։

Այն գործում է յոդի սկզբունքով․ խորը ներթափանցում է և չորացնում։ Ձեզ անհրաժեշտ է աղ և բուսայուղ կամ ձիթայուղ։

Ինչպես պատրաստել․

խառնեք 20ճ․գ․ ոչ ռաֆինացված բուսայուղ և 10ճ․գ․ բարձրորակ աղ։

Լցրեք խառնուրդը հերմետիկ տարայի մեջ։

Փակեք և պահեք 2 օր՝ սենյակային ջերմաստիճանի ներքո։
Տնական բուժիչ միջոցը պատրաստ է։

Աղով պրոցեդուրաները ցանկալի է կատարել առավոտյան ժամերին։ Ուշադիր եղեք, արդյոք չկան մանր վնասվածքներ․ աղը չպետք է կպնի դրանց։

Քսեք խառնուրդը բարակ շերտով։ Զգուշորեն մերսեք խնդրահարույց հատվածը։

Սկսեք 3 րոպեից, ամեն օր ավելացրեք 1 րոպե՝ հասցնելով մերսման տևողությունը մինչ 15-20 րոպե։
Երբ վերջացնեք մերսումը, մի լվացեք աղը։ Պարզապես մաքրեք չոր սրբիչով։

Եթե նույնիսկ մինչև հիմա ձեզ չի օգնել որևէ դեղամիջոց, այս բաղադրատոմսը կազատի ձեզ ցավից։ Արդյունքը շատ շուտ կլինի նկատելի։

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար:

Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

(Visited 10 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх