Ով գթած Հայր, բարեխնամ,
արարիչ բոլոր արարածների,
ընդունի՛ր մեր պաղատանքը առավոտյան այս ժամին։
Դու առատորեն Քո բարի պարգեւներն ես տալիս բոլորին:
Ողորմի՛ր Տեր, ամբողջ աշխարհին և մանավանդ Քո սուրբ եկեղեցուն,
հիվանդներին, վշտահարներին, ճամփորդներին,
նավորդներին, խոստովանողներին, ապաշխարողներին և հանգուցյալ հոգիներին,
որովհետեւ Դու, ամենակա՛լ Տեր,
գիտես մեր պետքերն ու կարիքները` մեր խնդրածից և իմացածից էլ ավելի:
Որդուդ եւ ամենասուրբ Հոգուդ հետ միասին քե՛զ են վայելում փառքը,
իշխանությունն ու պատիվը,
այժմ եւ միշտ և հավիտյանս հավիտենից:
Ամեն:
(Visited 40 times, 1 visits today)
Предыдущая запись
Հետաքրքիր փաստեր սուրճի մասին
Следующая запись
Շատ հաջող օր է սպասվում. Փետրվարի 10-ի աստղագուշակ
sirartsir
Похожие записи
- 3 месяца назад