Հետաքրքիր փաստեր սուրճի մասին

Աշխարհում գոյություն ունի սուրճի 50 տեսակ

Չնայած սուրճի տեսակների բազմազանությանը, ընդամենը երկու տեսակն է օգտագործվում կոմերցիոն արդյունաբերության մեջ:

Աշխարհի մարդկանց 70 տոկոսը խմում են «Արաբիկա»

«Արաբիկան», կամ ինչպես այն անվանում են` արաբական սուրճը, որ առանձնանում է փափուկ համով և սուր բուրմունքով, նախընտրում է աշխարհի մարդկանց մեծ մասը:

Մնացած 30 տոկոսը խմում են «Ռոբուստա», որ ունի դառնավուն համ, պարունակում է 50 տոկոս ավել կոֆեին:

Սուրճն աճում է ծառի վրա
Իրականում` սուրճի ծառերը կարող են մինչև 9 մետր աճել, բայց հատիկները հավաքելու հարմարության համար դրանք կտրում են մինչև 3 մետր:

Սուրճն ակտիվորեն ազդում է հոգեկանի վրա
Սուրճի մեծ չափաբաժնի դեպքում, այն կարող է հալյուցինացիաներ առաջացնել, անգամ` սպանել:
Սուրճի մահացու չափաբաժինը օրեկան 100 բաժակն է

Սուրճը նաև բաժանման պատճառ է

Հնագույն արաբական մշակույթում ամուսնուց օրինականորեն բաժանվելու բավարար, պատճառ էր կնոջ դժգոհությունը, թե ամուսինը իրեն անհրաժեշտ քանակության սուրճով չի ապահովում

Սուրճը չի օգնում սթափվել

Հակառակ տարածված կարծիքի` սուրճը չի սթափեցնում: Ավելին, սուրճի և սպիրտային խմիչքների խառնուրդն ավելի է արբեցնում:

Առաջին տեսախցիկը ստեղծվել է` հանուն սուրճի

Տեսախցիկը տեղադրել են Քեմբրիջի համալսարանում, որպեսզի դրա միջոցով այլ մասնաշենքի աշխատակիցները կարողանան հետևել` սրճամանը դատա՞րկ է, թե՞ լիքը:

(Visited 45 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх