Աշխատանքային ծանր օրվա ավարտին մարդիկ հաճախ են բախվում ոտքերի հոգնածության, ցավի և ծանրության զգացողության խնդրին, սակայն բարեբախտաբար կան շատ պարզ ու արդյունավետ միջոցներ, որոնք կօգեն շատ արագ ազատվել ծանրության զգացումից և այլ տհաճ զգացողություններից:
Շատ արդյունավետ կարող են լինել շփումները: Հարկավոր է 1:1 հարաբերակցությամբ խառնել ջուրն ու քացախը, այնուհետև ստացված լուծույթով թրջել մաքուր կտորն ու օգտագործել այն սրունքները շփելու համար:
Այս մեթոդը կօգնի հեշտությամբ ազատվել տհաճ զգացողություններից:
Ոչ պակաս արդյունավետ են նաև սառը վաննաները:
Պարզապես անհրաժեշտ է մի լիտր ջրում լուծել երկու ճաշի գդալ աղ, ավելացնել ½ կիտրոնի հյութ և ոտքերը 15 րոպե դնել ստացված լուծույթի մեջ:
Այս պրոցեդուրան կօգնի ոչ միայն հանգստանալ, այլև ազատվել տհաճ զգացողություններից:
Սակայն հարկ է հիշել, որ ոտքերում ծանրության զգացողությունը կարող է պայմանավորված լինել ոչ միայն հոգնածությամբ, այլև առողջական որոշակի խնդիրներով, ուստի մինչ վերոնշյալ միջոցներով տհաճ զգացողություններից ազատվելը նախ հարկավոր է բուժզննում անցնել ու բացառել վտանգավոր խնդիրները, քանի որ ինքնաբուժությունը կարող է վտանգավոր լինել և լուրջ հետևանքներ ունենալ: