Ակնամոմով բնական դեղամիջոցների բաղադրատոմսեր երակների վարիկոզ լայնացման դեմ պայքարի համար․

Երակների վարիկոզ լայնացումը բավական տարածված ու տհաճ հիվանդություն է, որն առաջանում է արյան շրջանառության խանգարման հետևանքով:

Շատերն այն համարում են զուտ կոսմետիկ խնդիր, մինչդեռ իրականում այս հիվանդությունը կարող է հուշել օրգանիզմում տեղի ունեցող տարբեր խանգարումների մասին:

Այս հիվանդության զարգացման հավանականությունն ավելի բարձր է լինում այն մարդկանց մոտ, որոնց անոթների պատերի թուլությունը պայմանավորված է գենետիկ նախատրամադրվածությամբ:

Երակների վարիկոզ լայնացման դեպքում արյունատար անոթների պատերը դեֆորմացվում են, ինչի հետևանքով խանգարվում է արյան շրջանառությունն ու սրտամկանի աշխատանքը: Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է ժամամակին միջոցներ ձեռնարկել և հնարավորինս շուտ ազատվել հիվանդությունից:

Այս խանգարումից ազատվելու համար մասնագետները սովորաբար նշանակում են հատուկ դեղամիջոցներ, սակայն ալերգիաների բացակայության դեպքում կարելի է կիրառել նաև մեղրով ու մեղվամթերքով պատրաստված բնական միջոցներ, որոնք ոչ պակաս արդյունավետ են, սակայն շատ ավելի հասանելի:

1-ին բաղադրատոմսը.

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

200 գրամ սխտոր,
250 գրամ հեղուկ մեղր:
Պատրաստման ու օգտագործման եղանակը.

Սխտորը մանրացնել, ավելացնել հեղուկ մեղրն ու 7 օր թրմել խառնուրդը որևէ մութ վայրում: Ստացված դեղամիջոցն ընդունել օրական երեք անգամ ուտելուց 20 րոպե առաջ մեկական ճաշի գդալ: Բուժման կուրսը տևում է 1 ամիս:

2-րդ բաղադրատոմսը.

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

20 գրամ ակնամոմ,
100 գրամ կարագ:
Պատրաստման ու օգտագործման եղանակը.

Ակնամոմը մանրացնել, ավելացնել փափկեցված կարագին և խառնել մինչև ստացվի համասեռ զանգված: Պատրաստի դեղամիջոցը լցնել մուգ գույնի ապակուց տարայի մեջ և պահել սառնարանում:

Այս քսուքն օգնում պայքարել անգամ երակների վարիկոզ լայնացման հետևանքով առաջացած տրոֆիկ խոցերի դեմ: Հարկավոր է այն քսել մաքուր կտորին, դնել ախտահարված հատվածին ու թողնել 30 րոպե:

Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել ամեն օր, իսկ բուժման կուրսը տևում է 12 օր:

3-րդ բաղադրատոմսը.

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

20 գրամ ակնամոմ,
100 գրամ մեղր:
Պատրաստման ու օգտագործման եղանակը.

Ակնամոմը տաք գոլորշու վրա հալեցնել մինչև ստացվի մածուցիկ զանգված, ավելացնել մեղրը և դնել թույլ կրակին մոտ 5 րոպե՝ անդադար խառնելով (թույլ չտալ եռա): Պատրաստ լինելուն պես խառնուրդը քամել, թողնել սառչի և լցնել մուգ գույնի ապակուց տարայի մեջ:

Դեղամիջոցն օգտագործել լայնացած երակների կամ տրոֆիկ խոցերի հատվածում կոմպրեսներ դնելու համար: Հարկավոր է քսել խառնուրդը բամբակյա կտորին, դնել այն ախտահարված հատվածին, ծածկել պոլիէթիլենային թաղանթով, վիրակապել ու թողնել 1,5 ժամ:

Բուժման երրորդ օրը կոմպրեսը թողնել 4 ժամ, իսկ հինգերորդ օրը՝ ամբողջ գիշեր: Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել ամեն օր, իսկ բուժման կուրսը տևում է 10 օր:

Այս բնական միջոցները շատ արդյունավետ են ու հասանելի, սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը:

Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա հստակ ախտորոշել հիվանդությունն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

(Visited 239 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх