Սրտխառնոցը բավական տհաճ զգացողություն է, որը կարող է պայմանավորված լինել ամենատարբեր խնդիրներով, սկսած երթևեկությունից, մինչև գլխուղեղի ուռուցքը:
Նման դեպքերում շատ արդյունավետ են լինում սրտխառնոցը մեղմող դեղամիջոցները, սակայն այս խնդրի դեմ կարելի է պայքարել նաև մի շարք փորձված հնարքների միջոցով:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 լավագույն հնարքները, որոնք կօգնեն մեղմել սրտխառնոցն ու ազատվել տհաճ զգացողություններից առանց դեղամիջոցների
Խորը շնչել
Սա սրտխառնոցի դեմ պայքարի լավագույն միջոցն է, որը հատկապես արդյունավետ է, եթե սրտխառնոցը պայմանավորված է լինում երկար ճանապարհով ու երթևեկությամբ:
Պարզապես հարկավոր է երեք վայրկյանի ընթացքում քթով խորը շունչ քաշել, այնուհետև երեք վայրկյան շունչը պահել և դանդաղ արտաշնչել (3 վայրկյան):
Ընդ որում՝ այս ընթացքում խորհուրդ է տրվում փակել աչքերը:
Շեղել ուշադրությունը
Սրտխառնոցից ազատվելու համար կարելի է նաև փորձել շեղել ուշադրությունը:
Օրինակ՝ կարելի է երաժշտություն լսել, որևէ հետաքրքիր ֆիլմ դիտել, որևէ թեթև տնային գործ անել, կամ պարզապես զբոսնել: Սա կօգնի չկենտրոնանալ սրտխառնոցի վրա և ազատվել տհաճ զգացողություններից:
Չքնել անմիջապես ուտելուց հետո
Ուտելուց հետո քնելու դեպքում տհաճ զգացողությունները միայն էլ ավելի կսրվեն:
Ընդ որում՝ հատկապես վնասակար է որովայնի վրա պառկած քնելը: Եթե այնուամենայնիվ հարկավոր է մի փոքր հանգստանալ, ապա անհրաժեշտ է ընտրել այնպիսի դիրք, որի դեպքում մարմնի վերին հատվածը մի փոքր բարձր կլինի:
Կոճապղպեղ ուտել
Գիտնականներն առայժմ չեմ կարողացել պարզել, թե ինչպես է կոճապղպեղը նման ազդեցություն ունենում օրգանիզմի վրա, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ այն իսկապես օգնում է մեղմել սրտխառնոցը հղիության ու քիմիաթերապիայի ընթացքում, ինչպես նաև վիրահատություններից հետո:
Սրտխառնոցից ազատվելու համար կարելի է պարզապես մի բաժակ կոճապղպեղով թեյ խմել կամ մի կտոր թարմ կամ շաքարով պահածոյացված կոճապղպեղ ուտել:
Որևէ սառը ըմպելիք խմել
Սրտխառնոցոից ազատվելու շատ արդյունավետ միջոց կարող են լինել նաև սառը ըմպելիքները: Այս դեպքում հիանալի օգնական կարող են լինել սառը ջուրը, թարմ կիտրոնով պատրաստված լիմոնադը կամ անանուխով սառը թեյը:
Մասնագետների խոսքով՝ ընդամենը մի քանի կումը պետք է օգնի զգալիորեն մեղմել տհաճ զգացողությունները: