Գիտնականները զգուշացնում են, որ միսը վտանգավոր է սրտի համար.

Մսի օգտագործումը կարող է մեծացնել մահացու վտանգավոր հիվանդությունների, այդ թվում սրտանոթային համակարգի խախտումների առաջացման ռիսկը՝ զգուշացնում են Հյուսիսարեւմտյան համալսարանի (ԱՄՆ) գիտնականները:

Ինչպես հայտնում է EurekAlert!-ը, այդ եզրակացությունները հակասում են մեկ այլ գիտական աշխատանքին, որի համաձայն՝ առողջության լավացման համար ամենեւին պետք չէ նվազեցնել կենդանական ծագման մթերքների օգտագործումը:

Նոր հետազոտության մեջ ներառված են 29 682 մարդկանց (44.4%-ը տղամարդիկ են) մասին տվյալներ, որոնց միջին տարիքն է 53:

Բոլոր նրանք տվյալներ են ներկայացրել իրենց սննդակարգի մասին:

Հետազոտությունը ցույց է տվել, որ շաբաթական 2 բաժին կարմիր եւ մշակված մսի (այդ թվում թռչնի, սակայն ոչ ձկան) օգտագործումը կապված է 3-7%-ով սրտանոթային հիվանդությունների բարձր ռիսկի հետ:

Բացի այդ, 2 բաժին կարմիր եւ մշակված մսի (բացառությամբ թռչնի եւ ձկան) օգտագործումը կապված է 3%-ով մահվան բարձր ռիսկի հետ՝ անկախ պատճառներից:

Գիտնականների խոսքով՝ չնայած ռիսկի ոչ մեծ ավելացմանը, մշակված մսից, ներառյալ՝ երշիկեղենից, պետք է հրաժարվել:

Մասնագետները խորհուրդ չեն տալիս նաեւ տապակած հավի միս ուտել:

(Visited 17 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх