Առողջ, փայլուն ու փարթամ մազերի մասին բոլորն են երազում, սակայն սխալ խնամքը, անառողջ կենսակերպն ու արտաքին միջավայրի անբարենպաստ պայմանները խիստ բացասաբար են անդրադառնում մազերի վրա՝ հանգեցնելով գլխամաշկի թեփոտության ու մազաթափության:
Մազաթափությունը բավական տհաճ խնդիր է, որը կարող է պայմանավորված լինել ամենատարբեր պատճառներով: Օրինակ՝ նման տհաճ խանգարման զարգացմանը կարող է նպաստել ինչպես սթրեսը, այնպես էլ գլխամաշկի ախտահարումը սնկերով ու բակտերիաներով:
Սա է պատճառը, որ մինչ մազաթափության դեմ պայքարելը հարկավոր է նախ պարզել դրա առաջացման պատճառն ու ազատվել դրանից:
Եթե մազաթափությունը պայմանավորված է սնկերով, ապա դրա դեմ պայքարի լավագույն միջոցը բնականաբար կլինեն հակասնկային դիմակները, սակայն մինչ դեղատնային ու կոսմետիկ միջոցների կիրառումը կարելի է նախ փորձել հակասնկային ազդեցությամբ օժտված ժողովրդական միջոցներ, որոնք նույնքան արդյունավետ են, սակայն շատ ավելի անվնաս, քանի որ չեն պարունակում ագրեսիվ քիմիական տարրեր ու չեն առաջացնում կողմնակի բարդություններ:
Նման միջոցներից ամենաարդյունավետներից մեկն է սոխով ու մեղրով դիմակը, որն իր հակաբակտերիալ ազդեցության շնորհիվ արդյունավետ կերպով ազատում է վարակից և սնուցում է մազերն ու գլխամաշկը՝ օգնելով ձեռք բերել առողջ ու ամուր վարսեր:
Այս պարզ դիմակի համար անհրաժեշտ բաղադրիչներն են.
4 հատ մանուշակագույն սոխ,
1 ճաշի գդալ մեղր:
Դիմակի պատրաստման ու օգտագործման եղանակը.
Սոխերն ու մեղրը լցնել կոտորակիչի մեջ և լավ խառնել մինչև ստացվի համասեռ զանգված:
Սատացված մածուցիկ զանգվածը քսել գլխամաշկին և թողնել 30 րոպե: Կես ժամ անց հարկավոր է մազերը մաքրաջրել, այնուհետև լվանալ գլուխը շամպունով մինչև տհաճ հոտը վերանա:
Այս դիմակն անչափ արդյունավետ է և համարվում է մազաթափության դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկը: Այն սնուցում է վարսերն ու ազատում գլխամաշկը սնկերից ու բակտերիաներից:
Արդյունքում մազաթափությունը դադարում է, իսկ մազերը դառնում են ավելի ամուր, փայլուն ու փարթամ: Սակայն հարկ է հիշել, որ ընդամենը մեկ անգամ դիմակն օգտագործելը չի տա ցանկալի արդյունքը:
խնդրից մեկընդմիշտ ազատվելու համար հարկավոր է այս դիմակը կիրառել ամսական գոնե երկու անգամ: