Բաղադրիչներ
ալյուր — 2,5 բաժակ
ձու — 3 հատ
թթու խնձոր — 4-5 հատ
շաքարավազ — 1 բաժակ
Պատրաստման եղանակը
Ձվերի դեղնուցներն առանձնացնել սպիտակուցից , հարել շաքարավազի 1/3 -ի հետ , մինչև ստացվի համասեռ զանգված։
Ավելացնել ալյուրով ծեծած մարգարինը և ստանալ պինդ խմոր։
Խմորից գունդ պատրաստել , կտրել ընկույզի մեծության մի գունդ և դնել սառնարանում (ձևավորման համար)։
Ջեռոցի տապակը յուղել , վրան պաքսիմատ շաղ տալ։
Խմորը բացել , փռել մեջը։
Խնձորները մաքրել միջուկից ու կեղևից , քերել քերիչով։
Սպիտակուցը հարել 2/3 բաժակ շաքարավազի հետ։
Սառնարանում դրված խմորը ևս քերել ։
Խմորի վրա փռել խնձորը , վրան ՝ հարած սպիտակուցները և քերած խմորը։
Թխել 180 С տաքացրած ջեռոցում։
(Visited 113 times, 1 visits today)
Предыдущая запись
Գիտնականները զգուշացնում են, որ միսը վտանգավոր է սրտի համար.
Следующая запись
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի ՀԱՄԱՐ
sirartsir
Похожие записи
- 3 месяца назад