Կանադացի միլիարդատերը կորցրել է իր կարողությունը կորոնավիրուսի պատճառով

Բաճկոններ և ձմեռային հագուստներ արտադրող կանադական Canada Goose ընկերության տնօրեն Դանի Ռեյսը կորոնավիրուսի պատճառով դուրս է մնացել միլիարդատերերի շարքից:

Ամեն ինչ տեղի է ուեցել Ռեյսի ընկերության եռամսյա հաշվետվության շնորհանդեսից հետո, որտեղ նշվել էին նոր հիվանդության հետ կապված ռիսկները:

Դա հանգեցրել է Canada Goose-ի բաժնետոմսերի անկմանը 4%-ով: Այդպիսով տնօրենի կարողությունը նվազել է մինչև 874 մլն դոլար: Համաձայն Nasdaq-ի և Նյու-Յորքի ֆոնդային բորսաների, ընկերության մեկ բաժնետոմսն այժմ վաճառվում է 31,84 դոլարով, մինչդեռ փետրվարի 6-ին այն արժեր 33,3 դոլար:

Նոր կորոնավիրուսը հասցրել է հարվածել շատ մեծահարուստների գրպանին:

Մասնավորապես, հեղինակավոր և բրենդային հագուստների, օծանելիքի և ոսկերչական իրերի ցանցային վաճառքով զբաղվող LVMH կոնցերնի ղեկավար Բերնար Արնոն կորցրել է 3,7 մլրդ դոլար:

Նախկինում Forbes հանդես նրան համարում էր աշխարհի ամենահարուստ մարդը՝ 115,6 մլրդ դոլար կարողությամբ:

(Visited 2 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх