«Մի տարբերակ կա, որ հանրաքվեն չկայանա».

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բայց մի տարբերակ, այնուամենայնիվ, կա, որ հանրաքվեն չկայանա՝ վաղաժամ կենսաթոշակի հնարավորությունը մինչև փետրվարի 27-ը։

Մի խանգարող հանգամանք կա միայն՝ եթե վաղաժամ կենսաթոշակը վերցնեն Քոչարյանի վերաբերյալ որոշում չեն կարող կայացնել․․․:

Այդ գործով ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը կարող է հասնել մարտին։

Մի պարզաբանում անեմ միայն՝ Քոչարյանի վերաբերյալ դիմումներով գործի քննությունը ՍԴ-ն բոլոր դեպքերում չի կարող վերսկսել, քանի որ ապացույց ունեմ, որ ՍԴ կայուն մեծամասնությունը Քոչարյանի գործով դիրքորոշում ունի, որի մասին ՍԴ նախագահն ու մի քանի անդամներ արտահայտել են պաշտոնական մի հանդիպման ժամանակ և որի արձանագրությունը ևս արվել է ըստ պատշաճի և պաշտոնապես և որը, հուսամ, կհրապարակեմ շուտով»:

(Visited 10 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх