Ուռուցքաբանը ներկայացրել է քաղցկեղի կանխարգելման ամենաարդյունավետ մեթոդները

Քաղցկեղն ամենավտանգավոր ու մահաբեր հիվանդություններից մեկն է, որը տարեկան հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում, ուստի այս հիվանդության կանխարգելումը շատ կարևոր է յուրաքանչյուրի համար:

Բ.գ.թ., ուռուցքաբան Ալեքսանդր Դորոֆեևը ներկայացրել է ամենաարդյունավետ մեթոդները, որոնք կօգնեն նվազեցնել քաղցկեղի զարգացման հավանականությունը:

Մասնագետի խոսքով՝ առաջին հերթին մարդը պետք է պարբերաբար բուժզննում անցնի հիվանդությունը վաղ փուլերում հայտնաբերելու համար, քանի որ այդ փուլերում հայտնաբերված հիվանդությունը բուժելը շատ ավելի հեշտ է:

Դորոֆեևն ընդգծում է, որ ներկայում կան դիսպանսերիզացման տարբեր ծրագրեր, որոնք թույլ են տալիս պարբերաբար հետազոտվել: Ընդ որում՝ նոր մեթոդները թույլ են տալիս հայտնաբերել անգամ այսպես կոչված նախաքաղցկեղային ախտաբանությունները, որոնցից ազատվելը շատ ավելի հեշտ է քան արդեն իսկ զարգացած քաղցկեղից:

Երբ հիվանդության զարգացումը հասնում է վերջին փուլերին, բուժումն արդեն մշտական բնույթ է կրում, սակայն ոչ միշտ է օգնում լիովին ապաքինվել, ուստի վաղ հայտնաբերումը շատ կարևոր է:

Ուռուցքաբանը տղամարդկանց խորհուրդ է տալիս տարեկան առնվազն մեկ անգամ բուժզննում անցնել ուրոլոգի մոտ, իսկ կանանց հորդորում է հաճախ կրծքագեղձերի ուլտրաձայնային հետազոտություն անցնել և ամենաչնչին ախտաբանության դեպքում անգամ դիմել մամոլոգին:

Ընդ որում՝ այս հետազոտությունը հատկապես կարևոր է 40 տարեկանից բարձր կանանց համար:

Բժիշկը նաև ընդգծում է ֆլյուորագրաֆիայի կարևորությունը, ուստի հորդորում է տարեկան մեկ անգամ նման հետազոտություն անցնել, ինչը թույլ կտա ժամանակին հայտնաբերել թոքերում նորագոյացությունների առաջացումը:

(Visited 48 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх