Առողջական ինչ խնդիրների մասին կարող են պատմել մարդու ականջները

Ականջները մարդու ամենակարևոր օրգաններից են, սակայն լուրջ խնդիրների բացակայության դեպքում մարդիկ հազվադեպ են ուշադրություն դարձնում իրենց ականջներին, քանի որ ասոցացնում են դրանք միայն լսողության գործառույթի հետ:

Այնուամենայնիվ մասնագետները հորդորում են ավելի ուշադիր լինել լսողության այս օրգանների նկատմամբ, քանի որ դրանք կարող են բավական շատ բան պատմել մարդու առողջական վիճակի մասին:

Աղմուկ ականջներում

Սա բավական տարածված խնդիր է, որը շատերն անուշադրության են մատնում:

Նման աղմուկը կարող է պայմանավորված լինել ինչպես բավական անվնաս պատճառով, այնպես էլ առողջական լուրջ խնդրով, ուստի դրա պատճառը պարզելը պարտադիր է:

Սովորաբար այն ի հայտ է գալիս բարձր ձայների կամ ականջի վարակների հետևանքով, սակայն երբեմն ականջներում լսվող արտասովոր աղմուկով կարող են դրսևորվել այնպիսի վտանգավոր խնդիրները, ինչպիսին են զարկերակային բարձր ճնշումը, արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակն ու անգամ ուռուցքները:

Սև ականջի ծծումբ

Եթե ականջի ծծումբը ստանում է նման մուգ երանգ ընդամենը մեկ անգամ, ապա անհանգստանալու կարիք չկա, սակայն եթե այն մշտական բնույթ է կրում և ուղեկցվում է նաև ականջների քորով, ապա խնդիրը կարող է պայմանավորված լինել սնկային վարակով:

Նման դեպերում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին:

Ականջների կարմրություն

Եթե ականջները կարմրում են առանց որևէ ակնհայտ պատճառի, ապա խնդիրը կարող է պայմանավորված լինել մակերիկամների անբավարարությամբ:

Այս վտանգավոր խանգարումն իր հերթին հանգեցնում է զարկերակային ճնշման նվազման, քաշի կորստի և երիկամային անբավարարության, ուստի այն ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել:

(Visited 159 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх