Ի՞նչ կարող է հուշել մատների երկարությունը ձեր բնավորության մասին

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում թեստ, որը շատ բան կարող է պատմել ձեր բնավորության մասին։ Ամեն ինչ շատ պարզ է, ուղղակի պետք է նայել ձեռքերին եւ համեմատել ցուցամատն ու մատնեմատը։

A. Ցուցամատը մատնեմատից ավելի կարճ է

Այսպիսի մարդիկ բավականին գրավիչ ու մարդամոտ են։ Նրանք ավելի վճռական են եւ սիրում են ռիսկի դիմել։

Նրանք ավելի հեշտությամբ են լուծում իրենց խնդիրները եւ ապագայում հիանալի ինժեներներ եւ գիտնականներ են դառնում։

B. Ցուցամատը մատնեմատից ավելի երկար է

Նման մարդիկ ինքնավստահ են եւ ատում են, երբ իրենց անտեղի անհանգստացնում են։

Նրանք երբեք առաջին քայլը չեն անի՝ թե անձնական, թե գործնական հարաբերություններում։

Սակայն շատ են սիրում լինել ուշադրության կենտրոնում եւ գովեստի խոսքեր լսել իրենց հասցեին։

C. Ցուցամատը եւ մատնեմատը նույն երկարությունն ունեն

Այսպիսի մարդիկ չեն սիրում եւ փորձում են խուսափել վիճաբանություններից։

Նրանք շատ կազմակերպված են եւ բոլորի հետ «լեզու են գտնում»։

Նման մարդիկ շատ հավատարիմ են իրենց զուգընկերոջը եւ նվիրված՝ իրենց աշխատանքին։

Սակայն նրանցից հարկավոր է զգուշանալ, քանի որ բարկանալու դեպքում այսպիսի մարդիկ իսկապես վտանգավոր են։

(Visited 87 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх