Որքան ջուր է հարկավոր խմել ամեն օր.Այդ ամենը պարզելու համար ձեզ ենք ներկայացնում արդեն պատրաստի հաշվարկներ.

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մարդկային օրգանիզմի 60-80%-ը բաղկացած է ջրից: Սակայն շատ քչերն են մտածել այն մասին, թե որքան կարևոր է այդ ջրային բալանսի պահպանումը: Առավել հաճախ մարդիկ խմում են ջուր այն ժամանակ, երբ զգում են ծարավի անհագ զգացողություն, սակայն դա շատ սխալ մոտեցում է:

Որքան ջուր է հարկավոր խմել ամեն օր

Այդ ամենը պարզելու համար ձեզ ենք ներկայացնում արդեն պատրաստի հաշվարկներ: Ձեզ անհրաժեշտ կլինի ընդամենը գտնել ձեր քաշն աղյուսակի ձախ սյունակում:

Եթե աղյուսակում չգտնեք ձեր քաշը, կարող եք օգտվել օրվա անհրաժեշտ ջրի նորմային հետևյալ հաշվարկման բանձևից

(մարմնի զանգված* 0,03) + (ֆիզիկական ակտիվության ժամանակը ժամերով * 0,4) = կնոջ համար

(մարմնի զանգվածը* 0,04) + (ֆիզիկական ակտիվության ժամանակը ժամերով * 0,6) = տղամարդու համար

Գոյություն ունեն նաև հավելյալ գործոններ, որոնք պահանջում են օգտագործվող ջրի քանակության ավելացում:

1. Տաք եղանակը

Տաք ամռանը հարկավոր է օրական անհրաժեշտ ջրի նորմային ավելացնել ևս 1 կամ 2 բաժակ ջուր:

2. Մրսածության հիվանդություններ

Մեծ քանակությամբ տաք հեղուկը նպաստում է արագ վերականգմանն ու օրգանիզմից տոքսիների դուրսբերմանը:

3. Հղիություն

Այս դեպքում օրական անհրաժեշտ ջրի քանակությանը հարկավոր է ավելացնել ևս 1 բաժակ ջուր: Հիշեք, որ այս շրջանում օրգանիզմին շատ է հարկավոր նորմալ նյութափոխանակություն:

Նշենք, որ թեյը սուրճը, հյութերն ու քաղցր ջուրը չեն հաշվարկվում օրվա մեջ անհրաժեշտ ջրի քանակության հաշվարկում: Ջրային բալանսի պահպանման հարցում լավագույն տարբերակը մնաում է մաքուր խմելու ջուրը:

Խորհուրդ չի տրվում նաև օգտագործել գազավորված ջուր, քանի որ այդ դեպքում ածխածնային գազի պղպջակները լրացնում են ստամոքսի տարածքն ու ստեղծում են ստամոքսը չափից ավելի լցված լինելու զգացողություն: Արդյունքում մարդկանց կողմից օրվա ընթացքում օգտագործվող ջրի քանակությունը նվազում է:

(Visited 82 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх