Սովորություններ, որոնք խթանում են օրգանիզմի ծերացման գործընթացն ու հանգեցնում վաղաժամ կնճիռների առաջացման.

Օրգանիզմի ծերացումը բնական գործընթաց է, որից խուսափել հնարավոր չէ, սակայն կան սովորություններ, որոնք էլ ավելի են արագացնում այդ գործընթացը՝ հանգեցնելով վաղաժամ կնճիռների առաջացման: Մասնագետները ներկայացրել են այդ սովորություններից ամենավնասակարները՝ հորդորելով հնարավորինս խուսափել դրանցից:

Վաղաժամ կնճիռներն անհանգստացնում են ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց, քանի որ որպես կանոն դրանք առաջին հերթին ի հայտ են գալիս ամենաակնհայտ հատվածներում՝ մարդուն արտաքնապես զգալիորեն ծերացնելով:

Սակայն քչերն են հաշվի առնում այն փաստը, որ հաճախ վաղաժամ կնճիռները պայմանավորված են լինում ոչ այնքան ծերացման գործընթացով, որքան որոշակի գործառույթներով, ինչը նշանակում է, որ դրանցից հնարավոր կլինի խուսափել այդ գործառույթներից նույնպես խուսափելու դեպքում:

Մաշկի համար ամենավնասակար սովորություններից մեկն արևի տակ չափազանց երկար ժամանակ անցկացնելու սովորությունն է:

Արևի ճառագայթները համարվում են մաշկի և առհասարակ օրգանիզմի համար շատ օգտակար, սակայն չարաշահման դեպքում ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են անդառնալի վնաս հասցնել և խիստ բացասաբար անդրադառնալ ինչպես առողջության, այնպես էլ արտաքին տեսքի վրա:

Մյուս վնասակար գործոնը բավարար քանակությամբ ջուր չխմելու սովորությունն է:

Մասնագետները խորհուրդ են տալիս օրական մոտ 2 լիտր ջուր խմել, քանի որ հեղուկն օգնում է խոնավացնել մաշկն ու դարձնել այն ավելի առաձգական:

Սա է պատճառը, որ ջրի պակասի դեպքում մաշկն ավելի արագ է ծերանում և ի հայտ են գալիս վաղաժամ կնճիռներ:

Առոջղության ու գեղեցկության համար շատ կարևոր նշանակություն ունի նաև սննդակարգը:

Մաշկի համար հատկապես կարևոր է օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ սննդամթերքը, որը խոնավացնում է մաշկն ու սնուցում անհրաժեշտ քանակությամբ հակաօքսիդանտներով:

Շատ օգտակար են նաև ցիտրուսային մրգերը, որոնք հարուստ են մաշկի առաձգականության համար պատասխանատու տարրի՝ կոլագենի արտադրման համար շատ կարևոր վիտամին C-ով:

Բացի այդ, օգտակար մթերքի շարքին են դասվում նաև ընկույզները, կանաչ ու կարմիր բանջարեղենը և ձիթայուղը:

Միևնույն ժամանակ շատ վնասակար կարող է լինել արագ սնունդ և վերամշակում անցած սննդամթերք ուտելու սովորությունը, քանի որ նման մթերքը հանգեցնում է մաշկային հյուսվածքների վաղ ծերացման:

Օրգանիզմի ծերացումը խթանող գործոնների շարքին է դասվում նաև քնի պակասը:

Բանն այն է, որ մարդու օրգանիզմի աշխատանքը կախված է որոշակի կենսառիթմերից, իսկ դրանց խանգարումը կարող է հանգեցնել վաղաժամ ծերացման:

(Visited 68 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх