Բշտիկներն ու կորյակները սովորաբար ասոցացվում են դեռահասության շրջանի հետ, սակայն խնդիրն այն է, որ դրանք կարող են առաջանալ ցանկացած տարիքում և բավական տհաճ «անակնկալ» դառնալ յուրաքանչյուրի համար:
Բարեբախտաբար բնությունը մարդկությանը տվել է անհրաժեշտ բոլոր բաղադրիչները նման խնդիրներից հնարավորինս արագ ազատվելու համար, պարզապես հարկավոր է սովորել ճիշտ օգտագործել դրանք:
Aif.ru կայքը ներկայացրել է 4 բնական միջոց, որոնք կօգնեն մեկընդմիշտ մոռանալ բշտիկների մասին և ձեռք բերել առողջ, գեղեցիկ ու անթերի մաշկ:
½ վարունգը քերիչով մանրացնել, ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել 15 րոպե, այնուհետև քամել, ավելացնել մի քանի կաթիլ կիտրոնի հյութ և ստացված լոսյոնով պարբերաբար շփել մաշկի խնդրահարույց հատվածները:
1 ճաշի գդալ վարսակի փաթիլները սրճաղացով մանրացնել, ավելացնել 1 ձվի սպիտակուց, լավ խառնել ու քսել բշտիկներին: Թողնել խառնուրդը չորանա, այնուհետև պարզապես լվացվել մաքուր ջրով:
1 ճաշի գդալ դեղատնային երիցուկի չորացրած ծաղիկներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել մինչև սառչի, այնուհետև քամել և օգտագործել որպես լոսյոն՝ պարբերաբար դրանով շփելով մաշկը: շ1 ճաշի գդալ բանանի խյուսին ավելացնել 1 ճաշի գդալ մեղր, լավ խառնել ու քսել մաշկին:
Թողնել դիմակը 15 րոպե, այնուհետև լվացվել:
Այս բնական միջոցները հասանելի են ու արդյունավետ, սակայն հարկ է հիշել, որ բշտիկները կարող են պայմանավորված լինել առողջական որոշակի խնդիրներով, ուստի մինչ վերոնշյալ միջոցները կիրառելը նախ հարկավոր է բուժզննում անցնել ու բացառել վտանգավոր հիվանդությունները, քանի որ ինքնաբուժությունը կարող է վտանգավոր լինել և բավական տհաճ հետևանքներ ունենալ:
Լուրջ խնդիրների դեպքում միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել դրա առաջացման պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ: