Ազատվեք թութքից այս 10 ժողովրդական միջոցի շնորհիվ․

Թութքը հետանցքի ամենատարածված հիվանդություններից է, որը հիմնականում դրսևորվում է թութքային հանգույցների ախտաբանական մեծացման, ցավի, հետանցքային ուղուց դրանց արտանկման ու արնահոսության տեսքով:

Եթե հիվանդությունը բարդացած չէ, ապա այն կարելի է բուժել ժողովրդական միջոցներով, սակայն մինչ այդ հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ:

1. Թութքի ժամանակ հետանցքի շուջ քսում են վաղենակի ու ոսկե բեղի(золотого уса) խարնուդից պատրաստված սառը լուծույթ: Հարկավոր է 4 կաթիլ վաղենակի ու 3 կաթիլ ոսկե բեղի թուրմ:

Թուրմի պատրաստման համար հարկավոր է ոսկե բեղի 1-ից 2 տերև մանրացնել ու լցնել 1 բաժակ եռացրած ջրի մեջ ու թողնել թրմվի 40 րոպե:

2. Բավականին արդյունավետ է նաև ոսկե բեղի թուրմը, որը նախատեսված է ներքին ընդունման համար: Թուրմը ընդունում են օրական 2 անգամ, ուտելուց 40 րոպե առաջ, մեկական թեյի գդալով, կուրսը նախատեսված է 10 օրվա համար:

3. Մեկ այլ ոսկե բեղով բաղադրատոմս ևս, որի բուժման կուրսը նախատեսում է 7 օր: Այն հարկավոր է խմել օրական 3 անգամ ուտելուց 1 ժամ առաջ, մեկական թեյի գդալից: Թուրմի պատրաստման համար հարկավոր է կես լիտր օղու մեջ լցնել 17 հանգույց ոսկե բեղ:

4. Կաթի մեջ շոգեխաշած սոխի օգտագործումը: Կաթսայի մեջ լցնել 3 լիտր կաթ ու նրա մեջ դնել 5 հատ սոխ ու ամուր փակել կափարիչով, դնել վառարանի մեջ ու շոգեխաշել 30-ից 40 րոպե:

Կաթսան հանել, կափարիչը փոխել ու վրան դնել փայտե հարմարանք, որի կենտրոնական հատվածում անցքեր լինեն, նստել կափարիչի վրա 5-ից 10 րոպե: Պրոցեդուրան հարկավոր է կրկնել օրական 3-ից 5 անգամ: Այն համարվում է ներքին թութքի բուժման անփոխարինելի միջոց:

5. Հում կարտոֆիլի տեղային օգտագործում: Հում կարտոֆիլից կտրատել 7 սմ-ից ոչ փոքր մոմիկ՝ բութ մատի հաստությամբ :

Մոմիկը տեղադրել հետանցքում այնպես, որ այն ամբողջությամբ ներս մտնի: Պրոցեդուրան կատարում են քնելուց առաջ, իսկ առավոտյան մոմիկը հարկավոր է հանել:

6. Օրական 3 անգամ, ուտելուց առաջ խմել 2 ճաշի գդալ արոսենու հյութ: Կուրսը նախատեսում է 10 օր:

7. 10 օր շարունակ ընդունել սրոհունդի եփուկ, օրական 4 անգամ՝ ¾ բաժակի չափով:

8. Թութքի դեպքում հարկավոր է հնարավորինս շատ հում քերած գազար օգտագործել, իսկ քնելուց առաջ խմել 1 բաժակ տաք ավելուկի թուրմ:

9. 1 լիտր եռացրած ջրի մեջ լցնել հազարատերևուկի 30 գրամ խոտ ու խմել որպես թեյ:

10. Դեղատնային երիցուկի ծաղիկներ 25 գրամ, խատուտիկ 25 գրամ, վաղենակի տերևներ 25 գրամ: Այդ խարնուրդից 2 ճաշի գդալ լցնել 0.5 լիտ եռացրած ջրի մեջ թողնել թրմվի 6 ժամ, նորից եռացնել 5-ից 7 րոպե , քամել ու կիրառել որպես հոգնա:

(Visited 33 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх