Եթե առավոտյան դատարկ ստամոքսին սուրճ եք խմում, ապա ամպայման կարդացեք․

Սուրճն ամենատարածված ու սիրված ըմպելիքներից է, առանց որի շատերը չեն պատկերացնում իրենց օրը:

Գիտնականները վաղուց ապացուցել են, որ այս ըմպելիքը շատ օգտակար է առողջության համար, սակայն քչերին է հայտնի, որ սխալ գործածության դեպքում այն կարող է անգամ վնասակար լինել:

Ամերիկացի գիտնականները ներկայացրել են, թե ինչ խնդիրներ կարող է առաջացնել սուրճը դատարկ ստամոքսին խմելու դեպքում:

Այս ըմպելիքը շատերի համար արդյունավետ օրվա սկզբի հիմնական բաղադրիչն է, ուստի մարդիկ հաճախ են օրը սկսում մի գավաթ սուրճով:

Սակայն բժիշկները նախազգուշացնում են, որ դատարկ ստամոքսին սուրճ խմելը շատ վնասակար սովորություն է, որը կարող է հանգեցնել ստամոքսի գրգռման ու աղիների աշխատանքի խանգարման:

Նման խնդիրների դեպքում հաճախ են ի հայտ գալիս այնպիսի տհաճ ախտանշաններ, ինչպիսին են սրտխառնոցն ու ստամոքսի այրոցը:

Սա պայմանավորված է նրանով, որ սուրճը խթանում է ստամոքսահյութի արտադրությունը, ինչն էլ սննդի բացակայության դեպքում վնասում է ստամոքսի լորձաթաղանթը:

Բացի այդ, դատարկ ստամոքսին խմելու դեպքում սուրճը նպաստում է օրգանիզմում կորտիզոլի մակարդակի բարձրացմանը, մինչդեռ անմիջապես արթնանալուց հետո դրա մակարդակն առանց այն էլ բարձր է լինում:

Սթրեսի այս հորմոնը նորմայի սահմաններում լինելու դեպքում բավական դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա, սակայն դրա մակարդակի բարձրացումը կարող է շատ տհաճ հետևանքներ ունենալ և դառնալ թուլության, դեպրեսիաների, աղեստամոքսային տրակտի աշխատանքի խանգարումների, նյարդայնության, առատ քրտնարտադրության և անգամ վահանագեղձի աշխատանքի խանգարման պատճառ:

Բացի այդ, կորտիզոլի բարձր մակարդակը կարող է դառնալ քաշի ավելացման պատճառ, ինչը հատկապես տհաճ խնդիր կդառնա նիհարել ցանկացողների համար:

Այս թարմացնող և էներգիա հաղորդող ըմպելիքն իսկապես կարող է շատ օգտակար լինել, սակայն նման արդյունքի համար հարկավոր է հետևել մասնագետների խորհուրդներին և ճիշտ օգտագործել այն: Խնդիրներից խուսափելու համար բժիշկները հորդորում են սահմանափակել սուրճի գործածությունն ու օրական խմել առավելագույնը 3 բաժակ սուրճ:

Բացի այդ, վերոնշյալ խնդիրներից խուսափելու համար այն խորհուրդ է տրվում խմել արթնանալուց մի քանի ժամ անց, սակայն ոչ օրվա երկրորդ կեսին, քանի որ այս դեպքում էլ այն կարող է դառնալ քնի խանգարումների պատճառ:

(Visited 73 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх