Եթե առկա են այս նշանները՝ դիմեք բժշկի։ Լյարդի քաղցկեղի առաջին ախտանշաններն ու հիվանդության զարգացմանը նպաստող գործոնները․

Փորձագետների խոսքով՝ լյարդի քաղցկեղի ախտանշանները հաճախ շատ աղոտ են լինում և ի հայտ չեն գալիս այնքան ժամանակ, քանի ուռուցքը չի սկսել ինտենսիվ զարգանալ:

Սակայն քչերին է հայտնի, որ այս վտանգավոր հիվանդությունը զարգացման վաղ փուլերում կարող է դրսևորվել որովայնի վերին հատվածի կամ ստամոքսի ցավով: Ինչպես գրում է Express պարբերականը, նման ցավը կարող է հուշել շատ վտանգավոր խնդրի մասին, ուստի այն ոչ մի դեպքում չի կարելի անտեսել:

«Շատ կարևոր է սովորել տարբերել հիվանդության բոլոր ախտանշանները, ինչը կօգնի բարձրացնել փրկվելու հավանականությունը: Լյարդի քաղցկեղի որոշ ախտանշաններ կարող են դրսևորվել ստամոքսի միջոցով», — նախազգուշացնում են մասնագետները՝ նշելով, որ լյարդը գտնվում է որովայնի վերին աջ անկյունում՝ ստոծանու տակ և ստամոքսի վեևում, ուստի այս օրգանի հետ կապված խնդիրների դեպքում տհաճ զգացողություններն ի հայտ են գալիս այդ հատվածում:

«Լյարդի քաղցկեղի հետևանքով առաջացող ցավը սովորաբար կենտրոնանում է որովայնախոռոչի վերին աջ հատվածում՝ աջ թիակի մոտ: Երբեմն այն տարածվում է մեջքի, ինչպես նաև կրծքավանդակի ստորին աջ հատվածում», — հավելում են բժիշկները:

Միևնույն ժամանակ Մայո կլինիկայի գիտնականները թվել են լյարդի քաղցկեղի մասին հուշող մյուս հավանական ախտանշանները, որոնք նույնպես չի կարելի անուշադրության մատնել: Դրանց շարքին են դասվում.

· քաշի անբացատրելի նվազումը,

· ախորժակի կորուստը,

· սրտխառնոցը,

· հագեցածության զգացումը քիչ քանակությամբ սննդից հետո,

· ընդհանուր թուլությունն ու հոգնածությունը,

· որովայնի այտուցը,

· մաշկի և աչքերի սպիտակուցային թաղանթի դեղնավուն երանգը

· քորը,

· կղանքի չափազանց բաց գույնը:

Լյարդի քաղցկեղը համարվում է այս հիվանդության ամենավտանգավոր տեսակներից մեկը, ուստի դրա ախտանշաններն իմանալն ու հիվանդությունը ժամանակին հայտնաբերելը շատ կարևոր է:

Այնուամենայնիվ, ոչ պակաս կարևոր է նաև հիվանդության կանխարգելումը, քանի որ քաղցկեղը դասվում է այն հիվանդությունների շարքին, որոնք կանխարգելում կամ բուժումը վաղ փուլերում շատ ավելի հեշտ է, քանի հետագայում բարդությունների դեմ պայքարելը:

Սա է պատճառը, որ հարկավոր է խուսափել դրա զարգացմանը նպաստող գործոններից կամ հնարավորինս վերահսկողության տակլ պահել դրանք: Հարկ է հիշել, որ լյարդի քաղցկեղի զարգացման հավանականությունը բարձրանում է օրգանի հյուսվածքները սպիացնող ցիռոզի, ալկոհոլի չարաշահման, ինչպես նաև В կամ С հեպատիտների դեպքում, ուստի այս գործոնները ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել:

(Visited 285 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх