ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ՄԱՔՐԵԼ ԱԿԱՆՋՆԵՐԸ

Ծծումբը պահպանում է նորմալ միկրոֆլորան ականջի ներսում: Առողջ օրգանիզմը արտադրում է այնքան նյութ, որքան անհրաժեշտ է բորբոքումների դեմ պայքարելու համար:

Տարածված սխալներից մեկը ականջները մաքրելն է բամբակե ձողիկներով ամեն լոգանքից հետո: Սա անել պետք չէ, քանի որ ականջում ծծմբի արտադրությունը կարող է դադարել, և հակառակը՝ այն կարող է բերել արտադրության ակտիվացմանը:

Բժիշկները պնդում են, որ ականջները հնարավոր է չմաքրել: Օրգանիզմը ազատվում է դրանից ինքնուրույն: Ծնոտի ծամող գործողությունները խթանում են ծծմբախցանի դուրս բերմանը: Իսկ եթե չեք կարող առանց մաքրելու, ապա ամիսը երկու անգամ մաքրելը լրիվ բավական է:

Բամբակե ձողիկը պետք է շատ զգույշ օգտագործել:

Այն շատ խորը մի մտցրեք ականջի մեջ, քանի որ հնարավոր է վնասեք ականջը և ինֆեկցիա անցկացնեք: Ամենից լավ խնամքը մեր ականջների համար՝ ականջները լվանալն է լոգանքի ժամանակ ջրով:

Սա կարող է նաև օգնել կողմնորոշվել դիմել մասնագետի՞, թե՞ ոչ, քանի որ երբ ծծմբախցանի վրա ջուր է ընկնում, այն ուռչում է և սկսում է անհանգստացնել:

Որոշ մարդկանց մոտ նկատվում է հիպերսեկրեցիա, որն էլ բերում է ծծմբախցանի առաջացմանը: Այս դեպքում ականջները պետք է մաքրել 3% ջրածնի պերօքսիդի լուծույթով:

Ականջի մեջ կաթեցրեք հինգ կաթիլ լուծույթ և պառկած մնացեք տասնհինգ րոպե, որից հետո բամբակե ձողիկով ավարտեք մաքրումը:

(Visited 90 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх