Բոլոր տեսակի ոգելից խմիչքներն էլ վնասակար են առողջությանը, սակայն դրանցից որոշներն ավելի վտանգավոր են, քան մյուսները:
Ըստ նարկոլոգ Դանիիլ Պոկրովսկու` վնասակարության առումով առաջին տեղում է գարեջուրը, թեպետ եւ այն ամենաթույլն է:
«Ալկոհոլը գարեջրի առավել անվնաս բաղադրիչն է: Մնացած վնասակար բաղադրիչները, որոնք եւ օժտում են գարեջրին իր հատկությունները` փրփուրով, գույնով, համով, մարդու առողջության համար ծայրահեղ վնասակար միացություններ են, այդ թվում նաեւ` մետաղ պարունակող»,- նշում է մասնագետը:
Նրա խոսքով` գարեջրի մեջ պարունակվող մետաղները սրտի ճարպակալում` կարդիոպաթիա են առաջացնում: Փորձագետը մեջբերել է միջնադարյան արվեստագետների օրինակը, որոնք աշխատել են կոբալտի հիմքով պատրաստված ներկով: Ինչպես փոխանցում է РИА Новости-ին, հաճախ այդ նկարիչները ծերության չէին հասնում:
Իսկ, ահա, ամենաանվնաս ալկոհոլային ըմպելիքը կարմիր չոր գինին է:
Այն հարուստ է վիտամիններով, հանքանյութերով և հակաօքսիդիչներով, որոնք օգտակար են մարդու համար: