Այս բանաստեղծությունը նվիրում եմ Հայաստանի Հանրապետության հպարտ Քաղաքացու՝ ապրիլի 5-ի հաղթանակին:
Հանրաքվե Հեղափոխությանը ասում եմ Այո, Ետ ճամփա չունի դեպի գաղջ անցյալ՝ Իր վաղվա օրվան ժպիտով նայող, Ժողովուրդը բորբ, հպարտ, միացյալ:
Արդարությանը ասում եմ Այո, Ոչ մի հրոսակ որ չխուսափի, Հանցանքին արժան պատասխան տալու Եւ հատուցելու ահեղ սարսափից:
Ազատությանը Այո եմ ասում, Իմ ձեռքերով եմ նվաճել քանզի, Երկար տարիներ դավերով բազում, Ինձանից խլված արժեքն այդ հազիվ:
Այո եմ ասում Նոր Հայաստանին, Երջանիկ, հզոր, ինքնիշխան, ազատ: Եւ ժողովրդիս՝ ասում ընտանիք, Եւ հայրենիքիս՝ օջախ հարազատ:
Հեղափոխությանը ասում եմ Այո, Ետ ճամփա չունի դեպի գաղջ անցյալ, Իր ապագային ժպիտով նայող, Ժողովուրդը բորբ, հպարտ, միացյալ:
(Visited 112 times, 1 visits today)
Предыдущая запись
ԱՌԱԿ․ Մի ամուսնական զույգ նոր բնակարան է տեղափոխվում․․․․
Следующая запись
Չե՞ք կարողանում քնել
sirartsir
Похожие записи
- 4 месяца назад