«Որդինե՛ր, լսեցէ՛ք ձեր հօր խրատը եւ անսացէ՛ք ճանաչելու իմաստութիւնը, քանզի ձեզ բարի պարգեւներ պիտի տամ. մի՛ թողէք իմ պատուիրանները, որովհետեւ ես եւս հնազանդ որդի էի հօրս համար եւ սիրելի էի մօրս աչքին: Նրանք սովորեցնում էին ինձ եւ ասում. «
Թող մեր խօսքը հաստատուի քո սրտում, պահի՛ր մեր պատուիրանները եւ ապրի՛ր, իմաստութի՛ւն ձեռք բեր, խե՛լք ձեռք բեր եւ մի՛ մոռացիր: Մի՛ արհամարհիր իմ բերանի պատգամները եւ մի՛ շեղուիր իմ շուրթերի խօսքերից: Մի՛ թող իմաստութիւնը, եւ նա կպաշտպանի քեզ, սիրի՛ր այն, եւ նա կպահպանի քեզ» (Առակ. 4:1-6):
《Ծնող》 բառն իսկ մեր առջև բացահայտում է մեր հայրերի ու մայրերի անգնահատելի կարևորությունը. նրանք մեզ ծնած, սնած, մեզ համար լավագույնը ստեղծած ու տված անձիք են, մարդիկ, որոնց իսկապես ըստ արժանվույն հատուցել երբեք չենք կարողանա:
Երկու միջոց ունի ամեն մարդ իր ծնողի հանդեպ շնորհակալության և երախտագիտության զգացումը գործնական դարձնելու՝ հետևել ծնողների խրատին և օրինակին և ցուցաբերել առավելագույն հոգատարությունը, որ արտահայտվում է խնամքով և աղոթքով: «
Պատուի՛ր քո հօրն ու քո մօրը, ինչպէս պատուիրել է քեզ քո Տէր Աստուածը, որպէսզի լաւ լինի քեզ համար, եւ երկար ապրես այն երկրի վրայ, որ քո Տէր Աստուածը տալու է քեզ» (Բ Օրենք 5:16):
Մեր ծնողների համար արված անձնական աղոթքների և խնդրանքների հետ կարող ենք աղոթել նաև ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԱՂՈԹՔՈՎ, որտեղ փոքրիկ անկյուն է առանձնացված նաև մեր ծնողների համար: Աղոթքը կարող եք գտնել մեր այս աղոթագրքի մեջ (սեղմեք հղման վրա)։
Օրհնվեք…