Այս արծիվներն են մեր ուժը. Աստված պահապան բոլորիդ հայրենիքի պաշտպաններ

Քաջազուն, հերոսական և դժվար ժամանակների զինվորներ, մենք գիտենք, որ ձեզ համար չկա առավել բարձր ու սրբազան պարտականություն, քան հայրենիքի պաշտպանությունը…

Հավատում ենք քեզ, քաջ զինվոր, մենք կհաղթենք մեր համբերությամբ, բարությամբ, մեր ինքնանվիրումով, անհողդողդ կամքով ու դեպի լույսն ունեցած ձգտումով…

Իսկ եթե լցվի համբերության բաժակը, չարին կրկին կպարզենք մեր որձաքարե ոգին, վկան՝ Արցախի Հանրապետությունը։

Ձեզ սիրող, ձեզնով հպարտացող,
ձեր վերադարձին հավատով սպասող, ձեր գործը շարունակող՝

Ամենափոքր երկիրն անգամ պետք է ունենա իր բանակը, միայն բանակի գոյությունն է ուժ ծնում, ծնում իրավունք, երկիրը պահելու հնարավորություն։

Թող խաղաղություն տիրի աշխարհում, իսկ հայ մայրերի աչքերում շողան միայն ուրախության ու հպարտության արցունքները՝ ողողված անսահման հավատով…

(Visited 753 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх