ՀԱՃԱԽԱՄԻԶՈՒԹՅՈՒՆ․ ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ Է ԱՅՆ ԽՈՍՈՒՄ։

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ գիշերն արթնանում է միզապարկը դատարկելու համար։ Այդպիսի եզակի դեպքերը համարվում են նորմա և չեն պատճառում անհարմարավետություն։

Ամեն գիշեր միզապարկը դատարկելու համար 2 և ավելի անգամ արթնանալը մասնագետների կարծիքով նորմալ չէ։

Գիշերային հաճախամիզությունը կոչվում է նոկտուրիա։ Նոկտուրիան հանդիպում է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ։

Դրա հանդիպման հավանականությունը տարիքի հետ մեծանում է։ Մինչև 30 տարեկանն առավել հաճախ դիտվում է կանանց մոտ, 50 տարեկանից հետո(50-60տ․)՝ տղամարդկանց մոտ։ 60 տարեկանից հետո տղամարդիկ և կանայք տառապում են նոկտուրիայով հավասարապես։

Գոյություն ունի նոկտուրիա առաջացնող պատճառների մի ամբողջ շարք՝ սկսած կենսակերպից, վերջացրած լուրջ հիվանդություններով․

հղիություն,
ավելորդ քաշ կամ ճարպակալում,
շագանակագեղձի հիվանդություններ, օրինակ՝ շագանակագեղձի բարորակ գերաճը կամ պրոստատիտը,
հիպերակտիվ միզապարկ,
գիշերը մեզի ուժեղացած արտադրություն։

Դրա պատճառ կարող են լինել երեկոյան ժամերին մեծ քանակությամբ հեղուկների ընդունումը, հատկապես միզամուղ ազդեցություն ունեցող դեղորայքների և ընպելիքների(սուրճ, թեյ, ալկոհոլ և այլն) օգտագործումը, կամ որոշ հիվանդեություններ՝ շաքարային դիաբետ, քնի օբստրուկտիվ ապնոէ, հորմոնալ խանգարումներ, ցրված սկլերոզ, երիկամային և սրտային անբավարարություն։

Եթե մարդն արթնացել է ծարավի, քաղցի կամ անքնության պատճառով և միաժամանակ գնացել է զուգարան, դա չի համարվում նոկտուրիա։

Նոկտուրիայի բուժման հիմքում ընկած է պատճառի հայտնաբերումը և վերացումը։

Հետևյալ օգտակար խորհուրդները կարող են բարձրացնել կյանքի որակը՝ նվազեցնելով տհաճ ախտանիշները․

Սահմանել քնի որոշակի ռեժիմ՝ ամեն օր պառկել քնելու և արթնանալ նույն ժամին, խուսափել ցերեկային ժամերին քնելուց, քնել հարմարավետ պայմաններում,
Սահմանափակել հեղուկների ընդունումը օրվա երկրորդ կեսին և, հատկապես քնելուց առաջ,

Նվազեցնել ալկոհոլ պարունակող մթերքների ընդունումը, քանի որ դրանք ուժեղացնում են միզարտադրությունը և միզապարկի վրա ունեն գրգռիչ ազդեցություն,

Քնելուց առաջ շատ չուտել։ խորհուրդ է տրվում սահմանափակել շոկոլադի և կծու կերակուրների օգտագործումը, հատկապես երեկոյան ժամերին։

Հրաժարվել ծխելուց, քանի որ նիկոտինը ևս կարող է առաջացնել քնի խանգարումներ։

(Visited 902 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх