Հետաքրքիր փաստեր` բժշկությունից․ Չարլզ Իենսենին ենթարկվել է 970 վիրահատության․

1980 թվականին առաջին անգամ գրանցվել է մարմնի ամենաբարձր ջերմաստիճանը: Ատլանտայի (ԱՄՆ, Վաշինգտոն նահանգ) բնակիչ Ուիլլի Ջոնսը հիվանդանոց է տեղափոխվել 46.5 աստիճան տաքությամբ: Հիվանդանոցից դուրս է գրվել մոտ մեկ ամիս անց:

1994 թվականի փետրվարի 23-ին բժիշկները ևս մեկ արտասովոր դեպքի հանդիպեցին. Կանադայի 2-ամյա բնակչուհի Կարլա Կոզոլոֆսկին ռեկորդային ցածր 14.2 աստիճան ջերմաստիճանով տեղափոխվում է հիվանդանոց: Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ փոքրիկը երկու ժամ մնացել էր -22 աստիճանում: Բարեբախտաբար՝ բժիշկներին հաջողվում է կյանքը փրկել:
42-ամյա կնոջ ստամոքսից հանել են 2 533 օտար մարմին: Միայն քորոցների թիվը 947 էր: Զարմանալին այն է, որ կինն ընդամենը մի թեթև ցավ է զգացել փորի շրջանում:

Մարդու ստամոքսից երբևէ հանված ամենածանր իրը եղել է 2.35 կգ-անոց մազերի փունջը: Իրականում, գոյություն ունի հիվանդություն, որի ժամանակ մարդը մազ է ուտում:

Զիմբաբվեի մի բնակիչ ամենաշատ դեղամիջոցներ օգտագործողն է ողջ աշխարհում: Բուժման 21 տարիներին նա օգտագործել է 565,939 դեղահաբ:
Աշխարհում ամենաշատ ներարկումներն արել է Մեծ Բրիտանիայի բնակիչ Սեմուել Դեվիդսոնը. Նա կյանքի ընթացքում ընդունել է մոտ 80,000 ինսուլինային ներարկում:

Ամենաշատը վիրահատությունների ենթարկվել է ԱՄՆ բնակիչ Չարլզ Իենսենին: 1954-1994 թվականների ընթացքում ենթարկվել է 970 վիրահատության, որոնց ընթացքում նրա մարմնից հեռացրել են նորագոյացություններ:

Գրանցված ամենաերկար վիրահատությունը ձգվել է շուրջ 96 ժամ: Մինչև վիրահատությունը, հիվանդ կնոջ օրգանիզմը 280 կգ էր, մինչդեռ վիրահատությունից հետո նրա քաշը դարձավ 140 կգ:

Իսկ նորվեգացի Յան Ռեվսդալի մոտ գրանցվել է սրտի աշխատանքի ամենամեծ դադարը: Դեկտեմբերին ձկնորսության ժամանակ նա ընկել է նավից, մարմնի ջերմաստիճանը կազմել է 24 աստիճան, ուստի նրա սիրտը չի դիմացել: Սրտի աշխատանքը կանգնել է 4 ժամով: Վիճակը լավացել է շնչառական ապարատին միացվելուց հետո:

(Visited 14 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх