Հետաքրքիր փաստեր ձախլիկ երեխաների մասին․

Ձախլիկ երեխաներ ծնվում են հիմնականում ձախլիկ ծնողներից: Բավական է, որ ծնողներից մեկը լինի ձախլիկ, ու մեծ է հավանականությունը, որ երեխան կծնվի ձախլիկ:

Ձեր երեխան աջլի՞կ է, թե՞ ձախլիկ. սա կարող եք պարզել 1-2 տարեկանում: Եթե նկատեք, որ ձեր փոքրիկն ուտում, գրում, նկարում, խաղում է ձախ ձեռքով, ապա նա պատկանում է աշխարհի բնակչության 15 տոկոսին:

Իհարկե, կան ձախլիկությունը պարզող այլ մեթոդներ, որոնց տիրապետում են բժիշկներն ու հոգեբանները:

Բոլոր ձախլիկների մոտ լավ զարգացած է տեսողական-տարածական ընկալումը: Նրանք կարող են վարժ գրել ինչպես հորիզոնական, այնպես էլ ուղղահայաց ձևով:

Նրանք կարող են կարդալ նաև ցանկացած դիրքով:
Ձախլիկները կարող են գրել հայելային ձևով. այնպես, որ մյուս մարդիկ դժվարությամբ կարդան:

Նման գրվածքը կարելի է կարդալ հայելիով: Սակայն այս «ունակությունը» կարող է վերանալ, եթե մինչև երեխայի 10 տարեկանը այն չզարգացնեք:
Ի դեպ, կան պարագաներ, որոնք ստեղծված են այնպես, որ հարմար լինեն ձախլիկներին. գրենական պիտույքներ, ստեղնաշար, երաժշտական գործիքներ:

Մասնագետներն ասում են, որ ձախլիկ երեխաները շատ շուտ են հոգնում:

Հենց այդ պատճառով նրանք 15-20 րոպե զբաղվելուց հետո պետք է մի փոքր հանգստանան:

(Visited 833 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх