Հոգեբանները պարզել են, որ տղամարդուն «գնահատելու» համար կնոջն անհրաժեշտ է ընդամենը 45 վայրկյան

Տղամարդիկ մանր տառատեսակն ավելի հեշտ են կարդում, քան կանայք: Իրենց հերթին` կանայք ավելի լավ են լսում ցածր ձայները, քան տղամարդիկ:
Ֆրանսիայում կանայք ընտրությունների ժամանակ ձայնի իրավունք չունեին մինչև 1944 թվականի ապրիլի 21-ը:

Առաջին ընտրությունը, որի ժամանակ կանայք ևս, տղամարդկանց պես, քվեարկելու իրավունք ստացան՝ 1945 թվականի ապրիլին էր:

Փհենյանում լուսաֆորներ չկան, կան միայն կարգավորողներ: Նրանք հիմնականում կանայք են: Այս աշխատանքն ստանալն այնքան էլ հեշտ չէ:

Բացի անհրաժեշտ հմտություններից, պահանջվում է նաև հմայիչ արտաքին:
2005-ի մարտից մինչև 2006-ի օգոստոսը Նոր Զելանդիայում բարձրագույն պետական պաշտոնները զբաղեցնում էին կանայք: Պետք է նշել, որ դա պատմության մեջ միակ դեպքն է:

Փետրվարի 29-ին Իռլանդիայում կանանց թույլատրված է տղամարդկանց առաջարկություն անել: Այս ավանդույթը գալիս է 11-րդ դարից, երբ տղամարդը կնոջը մերժելու դեպքում պարտավոր էր տուգանք վճարել:

Հին Հունաստանում կանանց տարիքը սկսում էին հաշվել ամուսնությունից հետո:
Չինական հիերոգլիֆներից մեկում, որ նշանակում է դժվարություն, տհաճություն, պատկերված են երկու կին` նույն տանիքի տակ:
Կանայք տղամարդկանցից երկու անգամ շատ են աչքերը թարթում:
Իրենց կրունկները տեսնելու համար կանայք թեքվում են մեջքի ուղղությամբ, իսկ տղամարդիկ ընդամենը ոտքն են թեքում:

Հոգեբանները պարզել են, որ տղամարդուն «գնահատելու» համար կնոջն անհրաժեշտ է ընդամենը 45 վայրկյան:

10 վայրկյանում նա ընդհանուր պատկերացում է կազմում կառուցվածքի մասին, 8 վայրկյան ուսումնասիրում է աչքերը, 7 վայրկյան` մազերը, 10 վայրկյան` շրթունքներն ու ծնոտը, 5 վայրկյան` ուսերը: Մնացած 5 րոպեն կինը զննում է տղամարդու մատնեմատը` արդյոք կրու՞մ է ամուսնական մատանի, թե՞ ոչ:

(Visited 152 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх